Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է


Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն էՍբ. Հովհաննես Կարապետը՝ Հովհաննես Մկրտիչը, Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10):

Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1: 1): Continue reading

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ


Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանաք, ջերմեռանդությամբ ուսանեք, սիրով ու կորովով աշխատեք` իբրև արժանավոր զավակներ մեր Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի ուսման ընթացք Ձեզ:

Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի


Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտիՍբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

 Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

 Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով:

Հայ իրականության մեջ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետը, իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Continue reading

Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն էՍբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ:

Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե′ր իմ և Աստվա′ծ իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե′ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսիորդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվումէ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ։ Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի։ Մարկոս 2:14 համարում Ալփեոսի որդի է անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները` Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին։

Ըստ եկեղեցական ավանդության՝ Հակոբոսը, նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր եղբոր` Մատթեոսի նման մաքսավոր է եղել։ Հոգեգալստից հետո քարոզել է Հրեաստանում, այնուհետև, Անդրեասի հետ մեկնել է Էդեսսա։

 Հետագայում ինքնուրույն քարոզել է Գազայում և Էլևթերոպոլիսում (Հարավային Պաղեստին) և Եգիպտոսում: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Գոմում կային նաև իմ հասակակից տղաներ, որոնց խոսակցությունից այնպես հասկացա, որ ղասապի աշակերտներ են, կարող է նաև ինձ նման անտեր, անտուն հայ տղաներ էին: Նրանք պառկած էին գոմի մի անկյունում՝ սարքված թախտի վրա: Բացի այդ տղաներից՝ գոմում կար նաև 8-10 գոմեշ, որոնց շնորհիվ գոմը տաք էր: Հազիվ տաքացել և ուրախացել էի, որ գիշերը, առանց մրսելու, անցկացնելու եմ:  Գոմի դուռը բացվեց, և ինձանից 2-3 տարով մեծ երկու տղաներ ներս մտան` մի ճրագ ձեռքներին ու սկսեցին գոմի մեջ մի բան որոնել: Ինձ, որ տեսան, մոտեցան, սկսեցին հարցեր տալ: Ես կարծեցի՝ թուրքեր են, բայց ճրագը ձեռքին տղան սկսեց հայերեն խոսել, ասաց, որ իրենք հայ են, ինքը մալաթիացի է, իսկ ընկերը՝ տրապիզոնցի, երկուսով ծառայում են պանդոկի տիրոջ մոտ: Մալաթիացին խղճում է ինձ, իսկ տրապիզոնցին հայերեն չէր խոսում և այնպես էր երևում, որ թրքից ավելի վտանգավոր է: Սկսեց գրպաններս խուզարկել, այնտեղ մի քանի ղրշ. դրամ ունեի, որը վերցրեց, վերցրեց նաև ժիլետս, մեջքիս կապած բրդյա նուրբ գոտիս: Առանց իմ աղաչանքներին, լացին, ընկերոջ հորդորներին ուշադրություն դարձնելու՝ գնացին:

Երևի թե այդ տղան պանդոկում գիշերող քուրդերին հայտնել էր իմ այդտեղ լինելը, որ իրենց գնալուց շատ չանցած, գոմի դուռը նորից բացվեց, մի մարդ ներս մտավ և գոմի տղաներին հարցրեց, թե այստեղ գյավուրի տղա կա: Տղաները պատասխանեցին, որ չգիտեն: Ես սարսափում էի, որ ինձ տեղն ու տեղը կսպանեն: Սկսեցին մութ տեղն ինձ փնտրել ու հանկարծ մեկը ոտիցս բռնեց ու ասաց, որ այստեղ է: Հետո նկատեցի, որ մի քանի հոգի են: Ինձ բռնողն սկսեց հագուստներս հանել, ինձ տկլորացնելուց հետո թողեցին ու գնացին:

Վախից, սարսափից անզգայացել էի: Երբ ուշքի եկա, զգացի, որ անասելի մրսում եմ, դողալուց ատամներս իրար չեն կպնում, աչքերիցս արցունքը հոսում էր, մտածում էի՝ ինչ անեմ, որ մի քիչ տաքանամ: Որոշում եմ ինձանից մի քիչ հեռու նստած գոմեշի կողքին թիքունքս տամ, կարող է տաքանամ: Այդպես էլ անում եմ, բայց գոմեշն իմ հարևանությունը չի ընդունում. ոտքի կանգնեց, վեր կացա, գնացի ուրիշ մի գոմեշի կողքին պառկեցի, նա էլ ոտքի կանգնեց: Ասում եմ կենդանիներն անգամ չեն ուզում ինձ օգնել, ինչ անեմ, ինչ միջոցի դիմեմ, որ մի քիչ տաքանամ, գնում եմ մի ուրիշի թիկունքը կծկվում, նա էլ վեր է կենում, այլևս չեմ փորձում. վախենում եմ գոմի տղաների ուշադրությունը գրավելուց, ով գիտե, թե ինչ անախորժություն կարող է ստեղծվել: Ճարահատ վերադառնում եմ անկյունը՝ մսուրի մեջ՝ դողալով կուչ գալիս և սպասում լուսանալուն: Չգիտեմ, թե որքան ժամանակ անցավ, գոմի դուռը նորից բացվեց, նորից միևնույն բորենու ձայնը լսեցի, ուր է այդ լակոտը, դրան ոստիկսնատուն պիտի տանեմ: Այդ, որ լսեցի, ավելի սարսափեցի, եթե հնարավոր լիներ գետինը մտնել, չէի վարանի, բայց, ափսոս, դա էլ հնարավոր չէր: Continue reading

Ա. Մաթևոսյանի ընտանիքը խաչ է նվիրաբերել Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցուն


 

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու կնքահոր` Արմեն Մաթևոսյանի ընտանիքը ջրօրհնյաց խաչ նվիրաբերեց եկեղեցուն:

 Այս գեղեցիկ խաչը կծառայի նաև հարսանյաց արարողություններին: Continue reading

Օգոստոսի 25-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց տոնը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:

Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30): Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևորբարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում: Continue reading

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն էՍ. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ:  Continue reading

Հայտարարություն


Սուրբ և Անմահ Պատարագ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

ՀայտարարությունՍույն թվականի օգոստոսի 25-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոգեկոչում է Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմ և Սբ. Աննայի տոնը:Հայտարարություն
Այդ օրը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ օրը ներկա գտնվելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը կսկսվի ժամը 10:30-ին:

Վայոց ձորի թեմի
լրատվության բաժին

 

ԱՅՍՕՐ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ. ԱՄԵՆ ՀԱՅԻ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր Դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան քուրդն ինձ զարթնեցրեց, վեր կացա և իսկույն աշխատել սկսեցի: Կովերին կերակրեցի, գոմը մաքրեցի, դեռ չէի վերջացրել, աղան եկավ և սկսեց այդ օրվա իմ կատարելիք աշխատանքների մասին ցուցմունքներ տալ և խիստ կերպով պատվիրեց, որ այդ բոլոր աշխատանքները կատարեմ, չմոռացավ նաև  պատվիրել, որ չհամարձակվեմ 2-րդ բակը մտնել, այսիքն` իր կանանոցը: Պետք է նշել, որ ես լուծից տառապում էի և աշխատելու ուժ չունեի, եթե նույնիսկ առողջ լինեի, դարձյալ այդ աշխատանքները մենակ չէի կարող կատարել: Երեկոյան, երբ տուն եկավ, տեսավ, որ բացի գոմի աշխատանքից, ուրիշ ոչինչ չեմ արել, գազազեց, սկսեց գոռալ, հայհոյել՝ ամենագռեհիկ հայհոյանքներով և սպառնալիքներով, ապա հանդարտվեց ու նորից հրամայեց, որ հաջորդ օրը գործն սկսեմ կատարել: Իմ առարկությունները, թե այդ աշխատանքները ոչ իմ ուժի և ոչ էլ խելքի բանն են, իսկ եթե չի ուզում, կարող եմ տնից հեռանալ, ոչ մի օգուտ չունեցավ, քանի որ նա միայն իրենն էր պնդում և հրամայում էր, որ անպայման կատարեմ:

Այդպիսի պայմաններով այդ տանը մնացի մոտ մի ամիս: Ամեն երեկո կշտամբանք և հայհոյանք լսելով՝ վերջապես երկար չկարողացա տոկալ այդ դրությանը: Ասացի՝ անիծյալ լինի քո փրկած կյանքն ու հեռացա: Գնացի շուկա, բայց ընկերոջս՝ Հովհաննեսին, չգտա, այդ օրը հանդիպեցի Դանիել քեռուս տղին՝ Մաթոսին, նրանից իմացա, որ ընկերս եղբորը ծանոթ մի թուրք կառապանի հետ գնացել է Սեբաստիա, իսկ ինքն Ալեքսանի տիրոջ պանդոկի գոմերում է գիշերում, խնդրում եմ, որ ինձ համար տեղ անի, տեսնում եմ անհիմն պատճառներ է մեջ բերում, չի ուզում օգնել: Այդ օրը ոչինչ չեմ կերել, բացարձակ սոված եմ մնում և փողոցում գիշերում: Continue reading

Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնը    Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


 «Ուրախացիր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»,-այսպես ավետեց Աստծո կամքը  Գաբրիել հրեշտակապետը Աստվածածնին  և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց Սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը, դա տեսնելով, օրհնեն Աստծուն:

 Սուրբ Հոգու զորությամբ այդ օրը հավաքվեցին բոլոր առաքյալները, ովքեր առաքվել էին տարբեր երկրներ`Աստծո խոսքը քարոզելու: Իմանալով, որ հասել է Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի վերջին օրը, Հովհաննես առաքյալը նկարեց նրա դիմանկարը, որպեսզի Աստվածածնի պատկերը մեզ հետ լինի բոլոր օրերում, և ով խոստովանի Աստվածածին Մարիամին, պիտի խոստովանի նաև նրա Որդուն`Հիսուսին և պիտի փրկվի:

 Խոստմանը համաձայն՝ երեք ավետումներից հետո Տեր Հիսուսը հրեշտակների գնդերով իջավ և իր հետ տարավ սրբի հոգին. երեք օր անց Տեր Հիսուսը Աստվածածնի մարմինը վերափոխեց երկինք հոգուն միաձուլելու համար:

 Այս մասին իմացան առաքյալները, երբ Բարդուղիմեոս առաքյալը բացակա լինելու պատչառով և չարժանանալով Աստվածամոր վերջին օրհնությանը՝ թախանձագին խնդրեց բացել գերեզմանը, որպեսզի վերջին հրաժեշտը տա ամենասուրբ Կույսին: Երբ բացեցին գերեզմանը և այն գտան դատարկ, առաքյալները հասկացան, որ կատարվել է Աստծո խոսքը` Մարիամ Աստվածածինը վերափոխվել է երկինք և նստել է Որդու աջ կողմում: Այս օրը տոնում ենք կիրակի օրը, ինչպես բոլոր սրբերի մահացած օրերը:

Այսպես մեկնեց օրվա խորհուրդը Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը: Այդ օրը մատուցվող Սուրբ Պատարագից հետո ինչպես Continue reading

ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սբ. Աստվածածնի վերափոխման և խաղողօրհնեքի տոնը Նորավանքում

Խաղողօրհնեքի տոնը Եղեգնաձորի  Սբ. Աստվածածին և Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցիներում

 

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում   Continue reading

Մեկնարկային հանդիպում «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցի աշխատանքային խմբի հետ  


Օգոստոսի 17-ին Վայոց ձորի  մարզպետարանում տեղի ունեցավ ծրագրի իրականացման նպատակով ստեղծված «Տեղական մասնակցության և ոչ խտրականության» փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խմբի մեկնարկային հանդիպումը:

Խմբում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական  Սուրբ  Եկեղեցու Վայոց ձորի թեմի հոգևորականներ, մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, «Վարդաձոր» և «Ագրոկամուրջ» ամսաթերթերի խմբագիրները, թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ)-ի, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Հանդիպումն սկսվեց Վայոց ձորի թեմի Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ  քահանա Սահակյանի աղոթքով: 

Ակնկալվում է  ծրագրի իրականացման արդյունքում փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը՝ երևույթի հանդեպ նոր  ընկալումների ու ձեռք բերած գիտելիքների հիման վրա: Եվ ձևավորված նոր վերաբերմունքի արդյունքում  պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կրճատել առնվազն 10 տոկոսով: Continue reading

Խաղողօրհնեքի տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին և Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցիներում


Օգոստոսի 16-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը:

Սբ. Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդը:

Վերջում կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որի ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցումԱրժանապատիվ Տեր Հայրը Խաղողօրհնեքի արարողություն կատարել է նաև Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ նույնպես հավուր պատշաճի քարոզ է խոսել և մեկնաբանել տոնի խորհուրդը: Continue reading

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում  


 

Օգոստոսի 16-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը:

Սբ. Պատարագի ընթացքում արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը նվիրված էր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին:

Տեր Հայրը մեկնաբանեց, թե ինչպես է, ըստ եկեղեցական ավանդության, վերափոխվում Սբ. Մարիամ Աստվածածինը, թե  Continue reading

ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 16-ին:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում:

Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի,  Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը:

Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ  Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների   երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ  կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունըորի ավարտին Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարարության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի նշանակության կարևորության մասին, հատկապես այսօր, երբ փորձությունների մեջ է գտնվում մեր ազգը:

Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

 

Այնուհետև սկսվեց Վայոց ձորի  մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը:

 Միջոցառման ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» Continue reading

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)


Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Դարբնոց քար կոչվող վայրում:

 Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Օրհնվում է նաև տարվա ողջ բերքն ու բարիքը:

Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար եւ ընծայվում  Աստծուն: Ըստ օրենքի՝ դրանք ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղն էին եւ այլն:

Այդ նվիրատվության  արարողությամբ մարդիկ իրենց  երախտագիտությունն էին հայտնում Աստծուն: Խաղողօրհնեքի ընթացքում կարդացվում է ՍբՆերսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց  բուսականությունն ու ծառերը, ապա Ադամին  ու Եվային պարգեւեց ամբողջ  դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ, եւ մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից: Continue reading

Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի


 

Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքիՇողակաթի տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, ՍուրբՏոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Էջմիածնի մայր տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Սուրբ Կույսի Վերափոխման տոնին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ մայր տաճարն էլ Սուրբ Աստվածածնի անվանը նվիրված լինելով` Հայ եկեղեցին Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնՍիրելի՛ հայորդիներ,

2015 թվականի օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այդ օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը սիրով հրավիրում են բոլորին Նորավանքի վանական համալիր, որտեղ ժամը 11.00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին տեղի կունենա խաղողի օրհնության արարողություն և ժողովրդական տոնախմբություն:

 

Թեմի լրատվության բաժին

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մտածում էի՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել՝ այդ դրությունից դուրս գալու համար: Հանկարծ հիշեցի, որ քեռուս կինը գտնվում է Մալաթիայում, որոշում եմ նրան գտնել, նրանից օգնություն խնդրել, չեմ հիշում` ումից հասցեն վերցրի և ընկերոջս հետ գնացի նրա մոտ: Քեռակինը մեզ ընդունեց շատ սառը, հետո մի ակնթարթում փոխվեց, համբուրեց ինձ և սկսեց կոկորդիլոսի արցունք թափել, առաջարկեց նստել, նրան պատմեցի մեր թշվառ վիճակը, մեր առաջ ուտելու մի բան դրեց, բայց ես սպասում էի, որ առանց իմ խնդրանքի՝ դրամով ինձ կօգնի, բայց տեսնում եմ, որ այդպիսի միտք չունի, ստիպված երեսս պնդացնում և խնդրում եմ, որ մեզ դրամով օգնի, բայց այդ անսիրտ կինը երդվեց, որ դրամ չունի, իբր, մի քիչ դրամ ունեցել է, որն էլ տվել է իր տղին՝ Սեբաստիա գնալու:

Հուսահատ, ընկճված դուրս եկանք դրա մոտից: Ես վստահ էի, որ նա դրամ ունի, դա էլ ոչ քիչ, բայց ինչու նա ինձ չօգնեց, դա չէի կարողանում բացատրել (հետագա դեպքերը ցույց կտան): Անիծում եմ իմ չար բախտը, որ ոչ մի տեղից, նույնիսկ մոտիկ ազգականից օգնություն չէի գտնում: Բարոյապես այնքան էի ընկճվել, հիասթափվել, որ ոչ մի բառ չէի գտնում՝ ընկերոջս ասելու: Այդ դրությամբ հասանք շուկա, նորից սկսեցինք աննպատակ թափառել, իսկ գիշերները շուկայի պահակներից հալածվելով, երբեմն էլ գավազանի հարվածներ ստանալով՝ լուսացնում էինք:

Այդ պայմաններում չեմ հիշում, թե քանի օր անցավ: Մի օր շուկայում թափառելիս մեզ հանդիպեց մի թուրք՝ 8-10 տարեկան մի տղի ձեռքից բռնած, մոտեցավ մեզ, ինձ առաջարկեց իր մոտ ծառայության գնալ՝ նկատի ունենալով մոտալուտ ձմեռը, համաձայնեցի: Վերջին հրաժեշտն եմ տալիս անմոռանալի, սիրելի տառապանքի ընկերոջս՝  խեղճ Հովհաննեսին:

Ընկերանալով այդ թուրքին՝ գնում եմ իր բնակարանը, մտնում ենք բակը: 10-15 մետր բակի խորքում երկու հարկանի հին մի ապարանք կա, հետնամասում՝ մի հարկանի մի տուն, որտեղ իր ընտանիքն է ապրում: Անասունների համար գոմ և հարդանոց էլ կա: Continue reading

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԴԵՎԱՆՔ, ՆՈՐԱՎԱՆՔ ԵՒ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑԻ


Օգոստոս 10-ին Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքն ուխտագնացություն էր կազմակերպել Վայոց ձորի թեմի սրբավայրեր:

Ուխտավորները եղան  Գնդեվանքում, Նորավանքում Continue reading

Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


 

 

«Բավական չէ իր Ազգի զավակը լինել,

պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»։

Գ. Նժդեհ

 

Օգոստոսի 8-ին  Ջերմուկ  քաղաքի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

 Ջերմուկի արվեստի դպրոցի սաները, Սրբ. Գայանե եկեղեցու երգչախումբը և եկեղեցասեր երիտասարդների խորհրդի անդամները փոքրիկ միջոցառմամբ  իսկական տոնի վերածեցին այդ օրը:

Միջոցառման ընթացքում հնչած հայրենասիրական երգերն ու ոգեշնչող խոսքերն էլ ավելի ամրապնդեցին և հայրենիքի հանդեպ ջերմությամբ լցրին նորակոչիկների սրտերը: Իսկ Հայաստանի տարբեր շրջաններից եկած նրանց հարազատները, տեսնելով իրենց որդիներին զինվորի համազգեստով, ավելի լավ գիտակցեցին, որ այս օրվանից սկսած իրենց զավակները հայրենիքի <<հրաշունչ զինվորներն>> են, ովքեր պիտի պաշտպանեն մեր հայրենիքը:

Երդման արարողությունը զինվորի կյանքում ամենակարևոր պահն է: Զինվորական երդում տալուց հետո նորակոչիկները ավելի լավ են գիտակցում իրենց առաքելության ծանրությունը: Զինվորական ծառայությունը միայն ֆիզիկական պատրաստվածությունը չէ կամ զենք կիրառելու արվեստը, այլև հայրենիքը անձնվիրաբար պաշտպանելու գերագույն գաղափարին հասնելու իրական ուղին: Ինչպես Գարեգին Նժդեհն է ասել. <<Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը>>: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Շուկայի մի ուրիշ փողոցում ինչ-որ մի խորշ գտանք պատի և մի մեծ սնդուկի արանքում և, կուչ եկած, նստեցինք: Խեղճ Հովհաննեսը չէր կարողանում քունը զսպել, սկսեց նորից քնել, իսկ ես նստել էի` ընկերոջս գլուխը ծնկիս, մտածում էի, թե ինչ դժնդակ պայմաններում ենք. փողոցի մի անկյունում նույնիսկ չեն թողնում հանգստանանք:

Վիկտոր Հյուգոն իր «Թշվառներ» վեպում մանրամասն նկարագրել է Փարիզի ստահակի թշվառությունը, այնուամենայնիվ, Փարիզի ստահակը, թեկուզ տախտակից սարքված փղի փորում, կարողանում է իր և իր քրոջ համար գիշերելու հարմարություն ստեղծել, իսկ մեզ՝ թշվառ որբերիս, ցեղասպան երկու ոտանի հրեշները, թույլ չէին տալիս փողոցի մի անկյունում՝ շների կողքին քնելու, անընդհատ մեզ ծեծում, հալածում էին, իսկ եթե նրանց հաջողվեր մեզ բռնել, հավանական է, որ կսպանեին՝ առանց խղճի խայթի:

Վերջապես այդ գիշեր մի տեղից մյուսը փախչելով, ծեծվելով՝ լուսացրինք: Տարաբախտ, վաղամեռ խեղճ ընկերս վախից, անքնությունից դողում էր, շարժվելու ուժ չէր մնացել վրան:

Լուսացավ: Շուկայի պահակները գնացին, իսկ մենք էլ Continue reading

Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց


Պահքի սկիզբն է, որը նախորդում է Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից և Սուրբ Աստվածածնին նվիրված տոներից մեկին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխմանը:

Այս պահքը տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ:

Այսօր Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն է


Այսօր Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն էԵփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին քննելու Կ.Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային:

Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Սուրբ Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին: Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Continue reading

Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց միության ուխտագնացությունը դեպի Վայոց ձորի թեմի սրբավայրեր


Օգոստոսի մեկին Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց միությունն ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Վայոց ձորի թեմի սրբավայրեր:

 

Աղբյուր՝  Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միություն

 

Այսօր Ս. Ադրիանոսի և նրա կնոջ` Ս. Անատոլիայի, Ս. Թեոդորոս և Ս. Ելևթյուրոս վկաների հիշատակության օրն է


 

Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան

Ադրիանոսը և իր կինը՝ Անատոլան

Ս. Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը` իր կնոջ` Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով` նահատակվում է 310 թվականին:
Ս. Անատոլիան, ով քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին` չտկարանալ հավատի մեջ և արիաբար ընդունել  մարտիրոսական պսակը, իր ամուսնու նահատակությանը ներկա էր` ձևանալով իբրև այր: Նա այնպես անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:

Ս. Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ

Սուրբ Թեոդորոս

Սուրբ Թեոդորոս

ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է և սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից և դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին:

Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին:

Ս. Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ս. Ելևթյուրոսը Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան, երբ ներկայացանք Էքմեքճի հաճիին, մեզ հետ խոսել անգամ չուզեց: Նա  խիստ դեմքով հայտնեց, որ մեր կարիքը չունի: Այդ, որ լսեցի, ես ուղղակի շշմեցի, կարծես գլխիս մի ուժեղ հարված հասցրին, բայց ինչ կարող էինք անել, թողեցինք ու հուսալքված հեռացանք: Ով էր թունավորել, որ երեկվա այնքան սիրալիր մեզ ընդունողն այս առավոտ ուղղակի մեզ վռնդում է և պատվիրում է, որ նրա աչքին չերևանք: Ուզեցի Համբարձումին տեսնել և հարցնել, թե ինչ պատահեց, որ աղան մեզ վռնդեց, բայց Համբարձումն այնպես ձևացրեց, որ, իբր, մեզ չի տեսնում:

Այս երևույթն ինձ ավելի էր զարմացնում, որովհետև Համբարձումն իմ մյուս մորեղբոր տղաներից ավելի մոտիկ էր մեր ընտանիքին: Համբարձումը տարին 3 ամիս մեր տանն էր մնում, որովհետև իրենց ընտանիքը գարնանը փոխադրվում էր գյուղում ունեցած անասնապահության վրա՝ հսկելու, իսկ Համբարձումը մնում էր մեզ մոտ մինչև դպրոցի արձակուրդի վերջանալը:

 Արձակուրդի ավատին նույնպես իր ազատ ժամերին մեզ հետ մեր տանն էր լինում: Գրեթե դարձել էր մեր տան տղան, հետևապես, երբ նկատեցի, որ չի ուզում ինձ տեսնել և ամեն գնով խուսափում է հանդիպումից:

 Զարմանում և կարծում եմ, որ աղայից վախենալու համար չի ուզում ինձ հետ խոսել: Ես վճռել էի անպայման իր հետ խոսել և հասկանալ, թե ինչ պատահեց մի գիշերվա ընթացքում, որ աղան իր որոշումը փոխեց և մեզ աշխատանքի չընդունեց, բայց, իզուր, նա ինձանից ավելի ճարպիկ գտնվեց, զբաղված եմ, քիչ հետո ասելով՝ հեռացավ և ես այլևս նրան չտեսա մինչև 1918թ.:

Այսպիսով՝ երկուսով մնացինք փողոցում, բոլորովին մեզ անծանոթ մի քաղաքում՝ թշնամությամբ տրամադրված, բնակչությամբ անտուն, անտիրական: Է՛հ, ճարներս ինչ էր, նորից սկսեցինք շուկայում թափառել: Continue reading

Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն է


Այսօր Ս. Անդրե զորավարի, նրա բանակի, Ս. Կալինիկոս և Ս. Դոմետիոս վկաների հիշատակության օրն էՍ. Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման և ծաղկման: Նա Կիլիկիայից էր և ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք:

Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակը մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Այդպիսով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում և Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին:
Ս. Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրև ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում և տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց և հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց:
Ս. Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Լինելով բժիշկ` նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Continue reading

Այսօր Սուրբ վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրն է


 

Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացրել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:
Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին:

Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Continue reading

Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր՝ Ս. Փիլիպպոսի և մոր` Ս. Կղոդիայի, երկու եղբայրների` Ս. Սերգեյի և Ս. Ապիտոնի, երկու սուրբ ներքինիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Եվգինե կույսի, նրա հոր՝ Ս. Փիլիպպոսի և մոր` Ս. Կղոդիայի, երկու եղբայրների` Ս. Սերգեյի և Ս. Ապիտոնի, երկու սուրբ ներքինիների հիշատակության օրն էՍ. Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Ս. Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը:

 Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին, սիրահարվելով Եվգինեին, մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, որը նրա հարազատ հայրն էր, Ս. Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Continue reading

Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին նվեր ստացավ նոր խաչվառ


Օրերս Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն տիկին Սվետան նվիրեց նոր խաչվառ:

Շնորհակալություն տիկին Սվետային՝ այս գեղեցիկ խաչվառը եկեղեցուն նվիրելու համար:

Աստված պահապան ձեզ ու ձեր զավակներին:

Այսօր Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրն է


 

Այսօր Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրն էՍ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում, Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ:

Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Ս. Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ.Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Ս. Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8-րդ դարերում: Continue reading

Այսօր Ս. Աթանաս, Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է


Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Կյուրեղ

Ս. Կյուրեղ

Ս. Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած:

Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Ս. Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Ս. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Ս. Աթանասի վարդապետությունը:  Մեծ է Ս. Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:

Կյուրեղ Աղեքսանդրացի

Կյուրեղ Աղեքսանդրացի

Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, ում հաջորդել է 412 թվականին: Կ.Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է Բ Տիեզերական ժողովը: Continue reading

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը


Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը2015 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ:

Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը վարում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն և հնարավոր բոլոր միջոցներով օգնում է ՀՀ մարզպետարաններին՝ համայնքներին տարբեր ծրագրերի մեջ ընդգրկելով օժանդակել համայնքային հրատապ խնդիրների լուծմանը:

Մարզպետը նշեց, որ մարզում պատշաճորեն կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կողմից նախատեսված ծրագրերը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացումը մարզի մի շարք համայնքներում՝ Վայք, Ջերմուկ քաղաքային, Աղավնաձոր, Գետափ, Զեդեա, Մալիշկա, Ռինդ գյուղական համայնքներում, որոնց մեծ մասի բացման արարողություններին ինքն անձամբ ներկա է գտնվել: Նա հավելեց, որ նույն պատշաճությամբ իրականացվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Արցախյան ազատմարտի հաղթական ավարտի 23-րդ տարեդարձերի նվիրված միջոցառումները: Հ. Սարգսյանն ասաց, որ բարձր պատասխանատվությամբ կատարվել է ձմեռային զորակոչի առաջադրանքը և կազմակերպվել է նորակոչիկներին հադիսավորությամբ բանակ ճանապարհելու աշխատանքները:  Continue reading

Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Ս. Պիստոսի, Ս. Ելպիսի և Ս. Ագապիի հիշատակության օրն է


Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են իմաստություն, հավատ, հույս և սեր:

Ս. Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Continue reading

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Հուլիսի 28-ին Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում  կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը:

Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ):

Ս. Բաղդոյանն իր խոսքում կարևորեց Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության գաղափարը և բարի երթ մաղթեց համահայկական խաղերին:

 Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Սրբազան Հայրը միասնություն, համախմբվածություն և հաղթանակ մաղթեց խաղերի մասնակիցներին և բոլոր ներկաներին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. <<Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր
Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով
Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթողի լինելու փաստի
Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդկրգված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում>>: 

Վերջում մարզպետ Հ. Սարգսյանը հաջողություն ու հաղթանակ մաղթեց Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական Continue reading

Նորակոչիկների օրհնության արարողություն  Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում և Վայքի զինկոմիսարիատում


Հուլիսի 22-ին Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Ներկա էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:

Ավանդույթի համաձայն՝ քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն օրհնված խաչեր նվիրեց նորակոչիկներին: Իսկ Տեր Գալուստ քհն. Սահակյանը նորակոչիկներին նվիրեց աղոթագրքեր, որոնք տպագրված են զինվորների համար:

Ըստ ավանդույթի՝ ամեն տարի Սբ. Գայանե եկեղեցու բակում է տեղի ունենում նորակոչիկների հրաժեշտի արարողությունը: Continue reading

Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն է


Այսօր Ս. Մակաբայեցիների` Ս. Եղիազար քահանայի, Ս. Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրն էՀին Կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիներով ու եղբայրներով ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, որն իր քաջագործությունների շնորհիվ ստացավ «Մակաբեոս» հունական անունը, որ նշանակում է «մրճահար, հարվածահար»: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:

Ս. Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, ինչն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր: Continue reading

Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը կատարեց ուխտագնացություն դեպի Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի


Օրերս Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնը կատարեց ուխտագնացություն դեպի Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի:

Ուխտագնացները Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո այցելեցին Խոտակերաց վանք, այնուհետև՝ Արենի գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի, որտեղ երեկոյան ժամերգությանը ներկա գտնվելուց հետո Աստվածային օրհնությամբ լեցուն ջերմ հիշողություններով վերադարձան Սուրբ Էջմիածին:

Կենտրոնի ողջ անձնակազմն իր ջերմագին շնորհակալությունն է հայտնում հոգեշնորհ Տ. Վաչե աբեղա Մկրտչյանին՝ ուխտագնացներին առաջնորդելու Continue reading

Այսօր Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Ս. Արիստակեսի, Ս. Վրթանեսի, Ս. Հուսիկի, Ս. Գրիգորիսի և Ս. Դանիելի հիշատակության օրն է


Այսօր Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Ս. Արիստակեսի, Ս. Վրթանեսի, Ս. Հուսիկի, Ս. Գրիգորիսի և Ս. Դանիելի հիշատակության օրն էՍ. Արիստակեսը Ս. Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Ս. Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Ս. Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիսը և Հուսիկը: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեև Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում, հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար: Վրթանեսը վախճանվել է 341 թվականին և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների մոտ: Ս. Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ եկեղեցու կողմից հարևան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Continue reading

2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում


Հուլիսի 10-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկիներին, վստահություն հայտնեց, որ մեր հզոր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը:

Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկի հայր Հ. Ավագյանը: Հայոց բանակի նորակոչ զինվորներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վարդան Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները և հարազատները:

Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Տեր Ներսես քահանա Արշակյանը: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին:

Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները:

 

Նորակոչիկները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանից օրհնություն Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)  


 

Վերադարձ Մալաթիա

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ օրը հանդիպեցինք Ստեփան քեռուս տղին՝ Համբարձումին, նա զգուշության համար մեզ տարավ պանդոկի բակը: Մի անկյուն քաշված` սկսեցինք իրար պատմել մինչ այդ մեզ պատահած դեպքերը: Պարզվեց, որ մայրը Մալաթիայում իր տիրոջ՝ Էքմեքճի հաճիի մոտ է: Էքմեքճի հաճին պանդոկի և կառքերի տեր է և աշխատողի կարիք ունի: Մանավանդ գրագետ մի տղայի, որ գնա կառքերի հետ և ճանապարհի ծախսերի հաշիվը պահի: Համբարձումից խնդրեցի, որ մեզ համար խոսի աղայի հետ, եթե հնարավոր է, ապա մեզ էլ աշխատանքի տեղ անի: Մեզ հուսադրեց և պատվիրեց, որ իրեն սպասենք այդտեղ ու գնաց: Քիչ հետո ուրախացած վերադարձավ և մեզ առաջնորդեց իր աղայի մոտ:

Աղան մեր որտեղացի, ում տղան լինելնիս հարցրեց, հետո ինձ հարցրեց, թե թուրքերեն գրել-կարդալ գիտեմ: Իմ դրական պատասխանից հետո ինձ տվեց թուղթ և մատիտ ու ասաց, որ մի բան գրեմ, ես արաբերեն տառերով գրեցի դիմումի նման մի երկտող. խնդրում եմ մեզ ընդունեք ձեզ մոտ աշխատանքի և մենք ջանք չենք խնայի ձեզ գոհացնել: Մեր լավ աշխատանքով վերցրեց գրածս ու կարդաց, ծիծաղեց ու ասաց. «Լավ, այսօր արդեն երեկոն մոտ է, գիշերելու համար Էնվերը (Համբարձումի թուրք անունը) իմ պանդոկում մի սենյակ կտրամադրի ձեզ, որտեղ կգիշերեք, վաղը պետք եղած կարգադրությունը կանեմ ձեր կատարելիք աշխատանքի մասին»: Continue reading

Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն աշակերտների նահատակության հիշատակության օրն է


Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն  աշակերտների նահատակության հիշատակության օրն էՍ. Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով Continue reading

Այսօր Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օրն է


Այսօր Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օրն էԿիպրիանոսն ապրել և գործել 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրքի»՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստին հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը` մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելությանը: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում:  Նահատակվում է նաև Հուստիանե կույսը: Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է:

Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս Continue reading

Վայոց ձորում մեկնարկեց ամառային զորակոչը


 

2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով, նշեց, որ նրանց` մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործն է վստահվում:

Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մեր մարզի անունը միշտ բարձր են պահել Հայոց բանակում: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին Հ. Սարգսյանը մաղթեց համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով տեղակալ Վահրամ Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը:
Նորակոչիկներին բարի երթ մաղթելու և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Առաքելյանը, Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Վայոց ձորի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին օրհնեց, հավատով առ Աստված և բարձր Continue reading

Մեկնարկեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը  Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը  


 

2015թ-ի հուլիսի 1-ից մեկնարկեց «Դեկորատիվ արվեստի զարգացումը Եղեգնաձոր համայնքում» ծրագիրը, որն իրականացնում է Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը` ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 Ծրագրի նպատակն է նպաստել Եղեգնաձոր քաղաքի երիտասարդների զբաղվածության և եկամտի աճին: Տիրապետելով դեկորատիվ արվեստի այս ճյուղերին՝ բատիկ և պլաստիկ կավ, նրանք կարող են պատրաստել զարդեր և շարֆեր ու վաճառելով դրանք` ստանալ հավելյալ եկամուտ:

Continue reading

Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է


Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն էՍ. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը:

Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի`«Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Ս. Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների` բժշկում նաև Աբգար թագավորին, ապա, իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները:Այսօր Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրն է

 Այստեղ զանազան վայրերում քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Գալով Արտազ գավառ` առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին:

Իրազեկ դառնալով այդ ամենին` հայոց Սանատրուկ արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն ապարդյուն: Զայրացած արքան թե Թադեոս առաքյալին և թե Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Continue reading