Տ. Սեպուհ քահանա Հարությունյան

Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի կենսագրությունը

Տեր Սեպուհ (ավազանի անունը` Առուշան) քահանա  Հարությունյանը ծնվել է 1967թ.-ի օգոստոսի 2-ին Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում:
1974-1984թթ..-ին սովորել է Կեչուտի միջնակարգ  դպրոցում:
1984թ.-ին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1986-1988թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում:
1991թ.-ին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը:
1994-1995թթ.-ին աշխատել է Կեչուտ գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ: 1997-2002թթ. աշխատել է ՀՀՑ ՓԲԸ Ջերմուկի կայանում, որպես կապի տեխնիկ:
2002-2005թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:
2005թ. սեպտեմբերի 11-ին Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:
2005թ. սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի  ձեռամբ ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2005թ. նշանակվել է Սյունյաց թեմի Մալիշկա գյուղի հոգևոր հովիվ:
2006թ.-ից Եղեգնաձորի և Մալիշկայի հոգևոր հովիվ, իսկ 2010թ.- ից  Վայոց Ձորի թեմի` Նորավանքի խորհրդակատար քահանա:
Ամուսնացած է, ունի 3 որդի:

ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ