ՄԱՆԱՆԱ

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին  եկեղեցու  «Մանանա»

ՄԱՆԱՆԱԵղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Գագիկ սարկավագ Հակոբյանի և Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցուն կից գործելու է «Մանանա» հոգևոր-կրթական երիտասարդական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հոգևոր սնունդ լինել հայ երիտասարդների համար, ինչպես նաև օգնել նրանց ծանոթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին, ավանդույթներին: Արդիական հարցերի և երիտասարդությանը հուզող խնդիրների վերաբերյալ ստանալ մատչելի բացատրություններ և արտահայտել սեփական կարծիքը:
Ծրագրի շրջանակներում անցկացվում են ոչ միայն հոգևոր դասախոսություններ, այլև բանավեճեր ու քննարկումներ, աղոթք ու հոգևոր երգեցողություն, ֆիլմերի և ներկայացումների դիտում, ուխտագնացություններ, խաղեր, զանազան միջոցառումներ և բարեգործություններ:

Պատասխանատու ՝ Գագիկ սարկավագ Հակոբյան

Հեռ. `094427501

Էլ . հասցե`  gagsarkavag88@gmail.com

Advertisements