Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան

Կոնտակտային տվյալներ

 Էլ. հասցե՝  zarehvardapet.kabakhyan@gmail.com

Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Հոգեշնորհ Տ. Զարեհ ( ավազանի անունը` Եսայի) վարդապետ Կաբաղյանը ծնվել է 1972թ. փետրվարի 17-ին Էջմիածին քաղաքում:

1979-89թ.թ. ընդունվել և ավարտել է Էջմիածնի համար 9 միջնակարգ դպրոցը:

1989-95թ.թ. ընդունվել և ավարտել է  Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը`պաշտպանելով ավարտաճառ <<Հնագետ Մեսրոպ արք. Սմբատյանցի կյանքն ու գործունեությունը>> թեմայով:

1995 թ. հոկտեմբերի 22-ին ձեռամբ Տ. Անանիա արք. Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:

1996թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արք. Աճեմյանի  ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1999թ. հոկտեմբերի 10-ին ստացել է վարդապետական աստիճան` ձեռամբ Տ. Ներսես արք. Պոզապալյանի: Վարդապետական թեզի թեման է << ԹորգոմՊատրիարք Գուշակյան >>:

1995-2000թ.թ. ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴՔԿ-ում` որպես փոխտնօրեն, Էջմիածնի 7 կիրակնօրյա դպրոցների հոգևոր տեսուչ և ՀՀ հեռուստատեսության ալիքներով հեռարձակվող  հոգևոր հաղորդումների պատասխանատու :

2000-2007թ.թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով նշանակվել է Ս. Խոր վիրապի վանահայր:

2007-2008թ.թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով  նշանակվել է  Մայր Տաճարի խոստովանահայր:

2008-2010թ.թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով նշանակվել է  Գուգարաց թեմի Տաշիր տարծաշրջանի հոգևոր հովիվ:

2010-2012թ.թ.  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով  նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանի հոգևոր տեսուչ:

2012թ.  Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրագույն հրամանով նշանակվել է  Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ:

Հեղինակել է հետևյալ գրքերը.

  1. Նահատակություն և անմահություն Ս. Ստեփանոս Նախավկայի
  2. Եկայք առ իս
  3. Ոտնաձայներ տիեզերքում
  4. Թորգոմ Պատրիարք Գուշակյան
  5. Արագահաս Ս. Սարգիս
  6. Մեսրոպ արք. Սմբատյանց
  7. Խաչ և լույս:

Բազմաթիվ  հոդվածներ է հրատարակել <<Էջմիածին>>, <<Սիոն>>, <<Նոր դար>>, <<Բնօրրան>> ամսագրերում,<<Քրիստոնյա  Հայաստան>> և <<Ազգ>> թերթերում:

Էջմիածնի Հոգևոր Ճեմարանի <<Տաթև>> տարեգրքի անդրանիկ համարի հիմնադիր և հրատարակչության պատասխանատու:

ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ

Advertisements