Ծնվել է 1964 թ. ապրիլի 3-ին ք. Երևանում:
1971-1981 թ.թ. սովորել է Երևանի N 161 միջնակարգ դպրոցում:
1970-1977 թ.թ. սովորել է Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:
1983-1988 թ.թ. սովորել է Մոսկվայի Անտառտեխնիկական ինստիտուտում:
1988-1989 թ.թ. աշխատել է Գյուղատնտեսության նախարարության Կանաչապատման վարչությունում, որպես ավագ մասնագետ:
1990-1992 թ.թ. աշխատել է Երևանի Վիտամինների գործարանում, որպես կանաչապատման ինժեներ:
1993-1996 թ.թ. աշխատել է <<Բրաբիոն ֆլորա-սերվիս>> ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն:
2007 թ.-ից ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում:
2011-2014 թ.թ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից պատրաստման լսարանում:
2013թ. ձեռամբ գերաշնորհ Տ. Հովակիմ եպս. Մանուկյանի ձեռնադրվել է սարկավագ:
2014 թ. սեպտեմբերի 21-ին եպս. Հայկազուն Նաջարյանի կողմից ձեռնադրվել է քահանա:
2014թ. նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր-Նախիջևանի թեմում:
2014 թ. դեկտեմբերին նշանակվել է Տվեր քաղաքի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ:
Ամուսնացած է: Ունի երեք զավակ: