Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Կոնտակտային տվյալներ

Tel. : (374) 94 25 71 25

E-mail: Vaghinak2@mail.ru

Facebook: https://www.facebook.com/tervazgen.hovhannisyan?fref=ts

Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյան

ՏԵՐ ՎԱԶԳԵՆ ՔԱՀԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸՏեր Վազգեն (ավազանի անունը` Վաղինակ)  քահանա  Հովհաննիսյանը ծնվել է 1978  թվականի սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:1985-1995թթ.  սովորել է Եղեգնաձորի  Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին ավարտել է նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի  ժող. գործիքների բաժինը:
1996-2002թթ.  սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:
2001թ. դեկտեմբերի 25-ին` Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել եպս. Աջապահյանի ձեռամբ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:
2002-2003թթ. ծառայել է Մայր Աթոռի ՔԴԿ-ում:
2003-2005թթ. սովորել է Ս. Պետերբուրգի Հոգևոր Ակադեմիայում  և ստացել աստվածաբանության գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2005-2006թթ. ծառայել է Մայր Աթոռի  եկեղեցական հարաբերությունների բաժնում:
2006-2009թթ. ծառայել է Վազգենյան հոգևոր դպրոցում որպես վերակացու և միևնույն ժամանակ դասավանդել է «Քրիստոնեական» Նոր Կտակարանի ներածություն:
2009թ. փետրվարին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան որպես վերակացու:
2009թ. սեպտեմբերին ծառայության է անցել Վայոց Ձորի թեմում:
2009թ. դեկտեմբերի 13-ին ձեռամբ Վրթանես եպս. Աբրահամյանի Մայր Տաճարում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայությունը շարունակել Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում որպես հոգևոր հովիվ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆ