ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Օրհնեալ, որ եկիր  և   գալոցդ ես անուամբ Տեառն. Օրհնութիւն ի բարձունս:
(
Մատթ. 21:9)

Սբ. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդը հռչակել է մանուկների օրհնության օր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ՝ Երուսաղեմի Տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. <<Օրհնությո՛ւն Դավթի Որդուն>> (Մատթ. ԻԱ:15):
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա՛ Բարձրյալին, օրհնյա՛լ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյա՛լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությ՛ուն երկնքում և փա՛ռք բարձունքներում>> (Մատթ. 21:9):

This slideshow requires JavaScript.

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը:

Ահա այս նույն խորհրդով էլ մենք Ծաղկազարդի տոնին ձիթենու և արմավենու փոխարեն ուռենու ճյուղերով Տիրոջն ընդառաջ ենք գնում և Նրա Գալուստը դիմավորում:
Ուռենու ճյուղերի ընտրության մեկնությունը տվել է Գրիգոր Տաթևացին.«Ուռենու ճյուղերը ծլարձակում են ամենուր, ինչպես Քրիստոսի սերը»:                                  

Ապրիլի մեկին՝ Ծաղկազարդի տոնին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տոնական Սբ. Պատարագ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Իր խոսքն ուղղելով ներկաներին՝ նա մեկնեց տոնի խորհուրդն ու մաղթեց, որ մեր սրտերը դարձնենք Երուսաղեմ, որպեսզի Տերը մուտք գործի մեր սրտերից ներս: Սբ. Պատարագի ավարտին պատարագիչ քահանան կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո օրհնեց ուռենու ոստերը, ապա դրանք բաժանվեցին եկեղեցում հավաքվածներին:

Այնուհետև եկեղեցու բակում Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի սաները բեմականացրին  Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ` ներկայացնելով նաև տոնի իմաստն ու խորհուրդը, որին հաջորդեցին <<Ատգեն Արմենյան-Վայոց ձոր» երգչախմբի (գեղ. ղեկավար` Մարո Սիմոնյան),  Շատինի պարի խմբի (գեղ. ղեկավար՝ Էդգար Հասրաթյան) և Մուշեղ Ղազարյանի ելույթները:
Ժամը 16:00-ին Տեր Վազգենը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում նույնպես կատարեց մանուկների օրհնության կարգ՝ մաղթելով, որ նրանք  հասակ առնեն՝ լի հավատքով, շնորհներով և իրենց կյանքով ու գործերով դառնան մեր Սուրբ Եկեղեցուն  ու ժողովրդին արժանի զավակներ։      Վերջում ներկաներին բաժանվեցին օրհնված ուռենու ճյուղեր:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s