ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ՝ “ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄ.” ԱՌԱՐԿԱՅԻՑ


Ապրիլի 19-ին և 20-ին  Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայից, որը  կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի կողմից:
Մրցույթին մասնակցեցին Եղեգնաձորի ավագ դպրոցի (ուսուցչուհի՝ Հրանուշ Եսայան) և Ռինդի (ուսուցչուհի՝ Կոստանյան Ռուզան ), Արփիի  (ուսուցչուհի՝ Սաղաթելյան Հեղինե), Ագարակաձորի (ուսուցչուհի՝ Ավագյան Հերիքնազ), Թառաթումբի(ուսուցիչ՝ Մարտիրոսյան Արմեն),Վերնաշենի (ուսուցչուհի՝ Անդրեասյան  Սվետլաննա), Չիվայի (ուսուցչուհի՝ Հարությունյան Սուսաննա) ու Շատինի (ուսուցչուհի՝ Հովակիմյան Շուշանիկ) միջնակարգ դպրոցների 5-7-րդ դասարանների աշակերտները:

This slideshow requires JavaScript.

Ժյուրիի կազմում էին հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, Եղեգնաձորի ՔԴԿ-ի պատասխանատու, Եղեգնաձորի թիվ 2 հիմն. դպրոցի <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Ռուզան Կարապետյանը և Մալիշկայի թիվ 2 միջն. դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Հարությունյանը:
Մրցույթն սկսելիս իր ողջույնի խոսքով մասնակիցներին ու թիմերին հաջողություն մաղթեց Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Խաղի հարցերը կազմված էին 5-7-րդ դասարանների <<Հայոց եկեղեցու պատմ.>> դասագրքերից:
Մրցույթն  ընթացավ բավականին լարված, բայց հետաքրքիր:

Վերջին փուլում մասնակից թիմերը հանդես եկան շարականների կատարմամբ:
Բոլոր ութ թիմերն էլ  ցույց տվեցին բավականին գեղեցիկ խաղ՝ վաստակելով բարձր միավորներ:

Ամփոփիչ արդյունքներով, առաջին տեղը գրավեց Ագարակաձորի միջն. դպրոցի թիմը, իսկ երկրորդը՝  Չիվայի  թիմը, երրորդը՝ Ռինդի թիմը:
Նորավանքի տոնին նվիրված միջոցառման ընթացքում մասնակից թիմերը Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի կողմից ստացան պատվոգրեր, իսկ մրցանակային տեղեր գրաված թիմերը էքսկուրսիա են գնալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ թեմի հովանավորությամբ:

Մրցույթի ավարտին ելույթ ունեցան ժյուրիի անդամները, ովքեր աշակերտներին մաղթեցին անսպառ ուժ ու նորանոր հաղթանակներ:

Խաղն ավարտվեց <<Տերունական աղոթք>>-ով:

Սիրան Սարգսյան

                                                                                Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements