ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


«Երկրպագեմք Քեզ Քրիստոս, որ ի ձեռն սրբոց առաքելոցն ծանուցար մեզ և  աշակերտեալք ի սրբոց առաքելոցն ուսաք փառաւորել զՔեզ ի տաճարի սրբութեան Քո` զոր հիմնեցուցեր ի վերայ վիմի հաւատոյ»: 
(Շարական)

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Այդ օրը Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած Ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:  Աշխարհամատուռը, որպես Հիսուս Քրիստոսի ցանած սերմի  առաջին կանաչ ծիլ, աճեց, ծլարձակեց, ծաղկեց, բազմացավ և դարձավ աշխարհի ամենատարածված Եկեղեցին: Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է, որ կյանքը Հիսուս Քրիստոսով մշտադալար է, ինչպես բնությունն է մշտնջենական, նույնպես և կյանքը հարության հույսով մշտնջենական է ու հարատև:

This slideshow requires JavaScript.

Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 22-ին:
Այդ օրը հատկապես սիրելի է վայոցձորցիների համար, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: Այդ հիշարժան օրվանից սկսած Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

Տոնի օրը Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի ջանքերով բազմաթիվ  ուսանողներ, Վայոց Ձորի թեմի խմբակների սաներ, Երիտասարդացմիության անդամներ, Եղեգնաձորի ու գյուղերի  դպրոցների ուսուցիչներ ևաշակերտներ, ովքեր իրենց մասնակցությունն էին  ունեցել ՔԴԿ-ի կողմիցկազմակերպված միջոցառումներին, հնարավորություն ունեցան տոնըմիասին նշելու: Նրանց տեղափոխման ծախսերը հոգաց Վայոց Ձորի թեմը:

Շատերի համար սիրված ու սպասված այս տոնը՝  Կանաչ կիրակին, Նորավանքում էր հավաքել ոչ միայն վայոցձորցիներին, այլև հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած ուխտավորներին: Տոնը շատ սիրված է հատկապես զբոսաշրջիկների կողմից, որոնց համար այս սրբավայրն անկրկնելի տպավորությունների ու հիշողությունների աղբյուր է:
Նորավանքի ուխտավորները  մասնակցեցին Սբ. Պատարագին: Սբ. Պատարագը մատուցվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի կողմից, որին ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի թեմի նորանշանակ հոգևորական Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը և թեմի այլ հոգևորականներ:
Սբ. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Նորավանքի տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի կողմից:

Միջոցառման բացման ավարտին ելույթ ունեցավ թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.<<Հարգելի′  ժողովուրդ, սիրելի′  ուսանողներ, աշակերտներ, երեխաներ, այսօր տոն է ամբողջ մեր Վայոց Ձորի համար, որովհետև դեռևս 700 տարի առաջ էր, որ այստեղից ժողովուրդը տեսավ Նորավանքը այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր մենք: Եվ այս հրաշքը տեղի ունեցավ, որովհետև 1700-ամյա տոնակատարության հետ կապված, գտնվեց մի ընտանիք Կանադայում, որը Հայաստանում չէր եղել, Հայաստանը չէր տեսել և միայն Նորավանքի նկարները տեսնելով՝ ստանձնեց այս սուրբ կառույցի  վերանորոգումը ու վերականգնեց և այսօրվա տեսքին հասցրեց: Դա մենք գիտենք, որ Հաճեթյան ընտանիքն է, որը մինչև այսօր հոգատար է այս եկեղեցու հանդեպ: Continue reading

Advertisements