ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻՆ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


«Երկրպագեմք Քեզ Քրիստոս, որ ի ձեռն սրբոց առաքելոցն ծանուցար մեզ և  աշակերտեալք ի սրբոց առաքելոցն ուսաք փառաւորել զՔեզ ի տաճարի սրբութեան Քո` զոր հիմնեցուցեր ի վերայ վիմի հաւատոյ»: 
(Շարական)

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Այդ օրը Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած Ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:  Աշխարհամատուռը, որպես Հիսուս Քրիստոսի ցանած սերմի  առաջին կանաչ ծիլ, աճեց, ծլարձակեց, ծաղկեց, բազմացավ և դարձավ աշխարհի ամենատարածված Եկեղեցին: Կանաչ կիրակին մեզ հիշեցնում է, որ կյանքը Հիսուս Քրիստոսով մշտադալար է, ինչպես բնությունն է մշտնջենական, նույնպես և կյանքը հարության հույսով մշտնջենական է ու հարատև:

This slideshow requires JavaScript.

Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 22-ին:
Այդ օրը հատկապես սիրելի է վայոցձորցիների համար, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր: Այդ հիշարժան օրվանից սկսած Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

Տոնի օրը Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի ջանքերով բազմաթիվ  ուսանողներ, Վայոց Ձորի թեմի խմբակների սաներ, Երիտասարդացմիության անդամներ, Եղեգնաձորի ու գյուղերի  դպրոցների ուսուցիչներ ևաշակերտներ, ովքեր իրենց մասնակցությունն էին  ունեցել ՔԴԿ-ի կողմիցկազմակերպված միջոցառումներին, հնարավորություն ունեցան տոնըմիասին նշելու: Նրանց տեղափոխման ծախսերը հոգաց Վայոց Ձորի թեմը:

Շատերի համար սիրված ու սպասված այս տոնը՝  Կանաչ կիրակին, Նորավանքում էր հավաքել ոչ միայն վայոցձորցիներին, այլև հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած ուխտավորներին: Տոնը շատ սիրված է հատկապես զբոսաշրջիկների կողմից, որոնց համար այս սրբավայրն անկրկնելի տպավորությունների ու հիշողությունների աղբյուր է:
Նորավանքի ուխտավորները  մասնակցեցին Սբ. Պատարագին: Սբ. Պատարագը մատուցվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանի կողմից, որին ներկա էին Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց Ձորի թեմի նորանշանակ հոգևորական Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը և թեմի այլ հոգևորականներ:
Սբ. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Նորավանքի տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի կողմից:

Միջոցառման բացման ավարտին ելույթ ունեցավ թեմակալ առաջնորդ Աբրահամ Սրբազանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.<<Հարգելի′  ժողովուրդ, սիրելի′  ուսանողներ, աշակերտներ, երեխաներ, այսօր տոն է ամբողջ մեր Վայոց Ձորի համար, որովհետև դեռևս 700 տարի առաջ էր, որ այստեղից ժողովուրդը տեսավ Նորավանքը այնպիսին, ինչպիսին տեսնում ենք այսօր մենք: Եվ այս հրաշքը տեղի ունեցավ, որովհետև 1700-ամյա տոնակատարության հետ կապված, գտնվեց մի ընտանիք Կանադայում, որը Հայաստանում չէր եղել, Հայաստանը չէր տեսել և միայն Նորավանքի նկարները տեսնելով՝ ստանձնեց այս սուրբ կառույցի  վերանորոգումը ու վերականգնեց և այսօրվա տեսքին հասցրեց: Դա մենք գիտենք, որ Հաճեթյան ընտանիքն է, որը մինչև այսօր հոգատար է այս եկեղեցու հանդեպ:

Ես ուրախ եմ, որ այսօր մեր մարզում այս տոնակատարությունը դառնում է ավանդույթ, որովհետև Նորավանքը միայն քարե կառույց չէ, Նորավանքը միայն շինություն չէ, Նորավանքը միայն ճարտարապետություն չէ, Նորավանքը ապրող, շնչող և մեր պատմությունը նորովի կերտող կենտրոն է: Այսօր Նորավանքով է, որ շատերն աշխարհի տարբեր մասերում, տարբեր ազգեր և ժողովուրդներ տեսնում, հիշում և ճանաչում են Հայաստանը:
Ես ուրախ եմ, որ Նորավանքը և′ ուխտատեղի է, և′  նաև Հայաստան այցելողների սիրած հանգրվանը: Այսօրվա մեր միջոցառումը, որ նվիրված է Նորավանքի տոնին, դարձել է ավանդույթ, և ես հրավիրում եմ բոլորիդ այս ավանդույթին մասնակցել ուրախությամբ, որովհետև մեր երեխաները պատրաստել են ծրագրեր՝ Քարոզչական կենտրոնի կազմակերպած միջոցներով ու ջանքերով: Եվ տարբեր գյուղերի դպրոցների սաներ, <<Հայոց եկեղեցու պատմ.>> օլիմպիադայի և միջոցառումների մասնակիցներ, հաղթողներ այսօր այստեղ են՝ իրենց ուրախությունը կիսելու մեզ հետ:
Մեկ անգամ ևս ողջունելով այս մեծ կրոնական ու տոնական միջոցառումը, հուսով եմ, որ սա որպես մշակութային միջոցառում, հավատքի միջոցառում, այս օրը կդառնա հավերժական և′ մեր օրերում, և′ մեզնից հետո` հազարամյակներ շարունակ…>>:

Այնուհետև թեմակալ առաջնորդը ինտելեկտուալ խաղի մրցույթին մասնակցած դպրոցների թիմերի ավագներին հանձնեց պատվոգրեր: 1-ին տեղին արժանացել էր  Ագարակաձորի միջն. դպրոցի թիմը (ուսուցչուհի՝ Ավագյան Հերիքնազ), 2-րդ տեղին՝ Չիվայի միջն. դպրոցը (ուսուցչուհի՝ Հարությունյան Սուսաննա), իսկ 3-րդ տեղին՝ Ռինդի միջն. դպրոցը (ուսուցչուհի՝ Կոստանյան Ռուզան):

Պատվոգրերի հանձնմանը հաջորդեցին Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի ու <<Շատին>> ազգագրական պարային համույթի (գեղ. ղեկավար՝ Էդգար Հասրաթյան) սաների ելույթները: Ժողովրդական տոնախմբությանը մասնակցեցին նաև <<Սայաթ-Նովա>> մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց Ձորի մասնաճյուղի սաները: Դպրոցի գլխավոր տնօրենն է ՀՀ ժողովրդական վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Վայոց Ձորի մասնաճյուղի ղեկավարն է միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանը, իսկ Վայքի մասնաճյուղի ղեկավարը միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Աշխեն Գրիգորյանն է: Միջոցառմանը մասնակցեց նաև նույն դպրոցի ուսուցչուհի, ՅՈՒՆԵՍԿՕ միջազգային կազմակերպության դիպլոմակիր, մեդալակիր Անահիտ Գրիգորյանը՝ հեղինակային <<Նորավանք>> երգի կատարմամբ:

Այդ ընթացքում ցուցահանդես  էին կազմակերպել նաև թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի բատիկայի  խմբակի (ուսուցչուհի՝ Նելլի Հովհաննիսյան) սաները: ՔԴԿ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսների մասնակիցների աշխատանքները  նույնպես ցուցադրվեցին Նորավանքում, որոնք կրում էին <<Նոր Կտակարան>> և <<Հին Կտակարան>> խորագրերը:
Միջոցառումն ավարտվեց ուրախ երգ ու պարով:       

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

    

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s