ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ. ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Ապրիլի 23-ի երեկոյան Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Քարոզչական կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորում կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած ջահերով երթ՝ դեպի Եղեգնաձոր քաղաքի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող, որտեղ  համատեղ աղոթքից հետո  ելույթ ունեցան Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Երթին մասնակցեցին Արփիար Ղազարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, Եղեգնաձորի Քարոզչական կենտրոնը՝ օրվա խորհուրդն արտահայտող ցուցապաստառներով, ինչպես նաև  մարզի դպրոցականներ և մարզում գործող բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներ և ժողովրդի հոծ բազմությունը`ազգային երգեր կատարելով:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև երթի մասնակիցները եկան Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ելույթ ունեցավ Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ում ելույթին հաջորդեց Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ոգեշունչ քարոզը` նվիրված օրվա խորհրդին:

Եղեռնի զոհերի ոգեկոչումը Վայոց Ձորում

Ապրիլի 24-ին առաջնորդանիստ  Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որից հետո Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի և Վայոց Ձորի մարզպետ  Սերգեյ Բագրատյանի գլխավորությամբ` հոգևորականների, մարզային իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի հոծ բազմությունը բարձրացավ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան կոթող` ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով հուշակոթողին:

Այդ օրը Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ կատարեց նաև Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում:
Արարողությանը ներկա էին Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը, մանկավարժներ, դաստիարակներ, գյուղի դպրոցների աշակերտներ, մանկապարտեզների սաներ, բնակիչներ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s