Վայոց Ձորի թեմ

ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅԵՆՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Advertisements

Մայիսի 10-ից Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության կողմից արկղեր էին տարվել Եղեգնաձորի հանրակրթական դպրոցներ և քաղաքապետարան` մանկապարտեզի երեխաների համար խաղալիքներ հավաքելու նպատակով: Մինչև հունիսի 1-ը դրանք արդեն լի էին խաղալիքներով:

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, նվերները գտան իրենց փոքրիկ տերերին:

Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի ՔԴԿ-ի աշխատակիցներն ու երիտասարդաց միության անդամները խաղալիքներով լի արկղիկները հանձնեցին Եղեգնաձորի 3 մանկապարտեզների սաներին: Այս հիշարժան օրը մանկապարտեզի սաները իրենց երաժտական ու պարային կատարումներով հաճելիորեն զարմացրին ներկաներին:

Եղեգնաձորի ամֆիթատրոնում <<Save the children>> միջազգային կազմակերպության, ինչպես նաև <<Հույս և ապագա>> ԲՀԿ-ի և Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի կողմից կազմակերպվեց ուրախ միջոցառում` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Մասնակիցների թվում էին Եղեգնաձորի գործող 3 մանկապարտեզների սաները, դաստիարակները և տնօրենները, Եղեգնաձորի 3 դպրոցների և մոտակա համայնքների աշակերտները:

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և <<Save the children>>-ի կողմից հրավիրված <<Բումբումիկ>> թատերական ստուդիայի սաները, ինչպես նաև <<Հույս և ապագա>> ԲՀԿ- ի կողմից հրավիրված հեքիաթի հերոսներին մարմնավորող կերպարները:

Միջոցառման հյուրն էր <<Save the children>>-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արարատ Ալիխանյանը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով և միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնեց կազմակերպիչներին:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements