ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ «ՀԱՅ ՖԱՅՐ» /HAY FIRE/ ՊԱՐԻ ԽՄԲԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՄՖԻԹԱՏՐՈՆՈՒՄ


ՀՀ-ում առաջին անգամ Եղեգնաձոր քաղաքում կազմակերպվեց կրակների պարային շոու: Նախաձեռնությունը Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանինն էր: Նրա հրավերով այստեղ է գտնվում
ռուսաստանյան հայտնի «Աղթամար» կրակի թատրոնի արտիստ, հայազգի Աստղիկ Լեշուկը, ով իրականացնում է շոուները և մտադիր է Եղեգնաձորում կրակի թատրոն ստեղծել:

This slideshow requires JavaScript.

Աստղիկի հետ զրույցում նա այն կարծիքն հայտնեց, որ թատրոնն իրականում մի խումբ մարդիկ են, ովքեր միասին հետաքրքիր բեմադրություն են անում կրակի, պարի էլեմենտներով, հյուրախաղերով շրջագայում, մասնակցում մրցույթների և փառատոնների:

Պար, կրակ, շարժում. առաջին հայացքից անհամատեղելի թվացող, սակայն համատեղվելու դեպքում անմոռանալի տպավորություններ առաջացնող այս համադրությանն ականատես եղան շատ վայոցձորցիներ:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 20:00-ին, Եղեգնաձորի ամֆիթատրոնում հետաքրքիր 7 համարներով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի <<Hay fire>> պարի խումբը (գեղ. ղեկավար` Աստղիկ Լեշուկ): Աստղիկին օգնում է նաև թեմի պարի ուսուցիչ Էդգար Հասրաթյանը:

Ներկաների թվում էին բազմաթիվ եղեգնաձորցիներ, հյուրեր, ելույթ ունեցող սաների ծնողներ, Վայոց Ձորի թեմի խմբակների սաներն ու երիտասարդաց միության անդամները և այլք:

This slideshow requires JavaScript.

Միջոցառումը վարեց թեմի խմբակների սան, ինչպես նաև միջոցառումներին միշտ ակտիվ մասնակից Աննա Ավագյանը:

Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ելույթին հաջորդեց թեմի պարի խմբի կրակների պարային շոուն:

Բոլոր ելույթներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ամֆիթատրոնում թևածում էր լուսավառ մի հիացում ու բարձր տրամադրություն:

Միջոցառման ավարտին հաղորդվեց, որ խմբի սաներն իրենց ելույթները նվիրում են Աստղիկ Լեշուկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև ընթերցվեց նրան նվիրված բանաստեղծություն, որը գրել էր թեմի գրական խմբակի ստեղծագործող սան Օֆելյա Թադևոսյանը:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s