ԹԵՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ- ՎԱՃԱՌՔՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Սույն թվականի սեպտեմբերի   23-ին  Երևանում  Վայոց ձորի թեմի բատիկայի  խմբի անդամները մասնակցեցին   Հայաստանի   երիտասարդ կանանց  ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից կազմակերպված  ավանդական բարեգործական  ցուցահանդես- վաճառքին`   նվիրված   ՀՀ անկախություն    21-այակին:

Ցուցահանդեսին խումբը  ներկայացնում էր  բատիկայից աշխատանքներ և պլաստիկ կավից պատրաստված զարդեր:  Խումբը, ունենալով ութամսյա գործունեություն,  առաջին անգամ էր մասնակցում  նման բարեգործական  ցուցահանդես-վաճառքի: Մասնակցությունը մեծ ձեռք բերում էր  խմբի անդամների համար,  քանի որ  նրանք  ծանոթացան  տարբեր մարզերի  ստեղծագործող անհատների,  տաղանդավոր  մարդկանց,  արվեստասերների հետ, հաղորդակից դարձան  բազմատեսակ   ու բազմաբնույթ արվեստների  տարբեր դրսևորումների` սկսած հայկական կարպետագործությունից մինչև ժամանակակից  դեկորատիվ արվեստը: Continue reading

Advertisements

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմում տոնախմբվեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:

Տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Արկազի Սուրբ Խաչ վանք, ուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին  ներկա էին շատ վայոցձորցիներ և տարբեր շրջաններից ուխտի եկած բազում հայորդիներ:

This slideshow requires JavaScript.

Խաչվերացը Վայոց Ձորի տարածքում համարվում է Սուրբ Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է 8-րդ դարից: Վանքի վերջին վերանորոգությունն ավարտվել է 2011թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ: Continue reading

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Խաչվերացի տոնն այս տարի առանձնահատուկ կերպով նշվեց նաև Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում: Տաղավար տոնին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, ով բացատրեց տոնի խորհուրդն ու կարևորեց խաչի նշանակությունը մարդկային կյանքում:Պատարագի ավարտից հետո եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի նախաձեռնությամբ և այս տարվա եկեղեցու խաչի քավոր Տիար Հակոբ Հակոբյանի բարերարությամբ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում` փոքրիկ խորշի մեջ, տեղադրվեց զոհված ազատամարտիկներին նվիրված քառաթև խաչքար, որն օծվեց Վայոց Ձորի թեմի բարեխնամ Առաջնորդի՝ Գերշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի ձեռամբ:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև  Սրբազան Հայրն իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց բարերարին և պատգամեց ներկաներին տոնի խորհրդին հաղորդ լինելով`  հավատի մեջ ամուր լինել և ապրել արժանապատվորեն Սբ. Խաչի օրհնության ներքո:

Տոնի խորհուրդն իրականացվեց նաև Ս. Տրդատ եկեղեցու հավատացյալների համար, ինչպես ժամանակին եպիսկոպոսները բարձրացրին Ս. Խաչափայտը և օրհնեցին բոլոր հավատացյալներին, այնպես էլ այժմ Խաչվերացի տոնին բարձրացվեց Սրբալույս Մյուռոնով օծված խաչքարը և իր օրհնությունը բերեց վայքեցիներին և համայն հայ ժողովրդին:

Նյութը պատրաստեց

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը

ԽԱՉՎԵՐԱՑ


Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Տոնին նախորդող շաբաթ օրը կատարվում է եկեղեցու Նավակատիքի տոնը՝ «Տօն Սրբոյ խաչին»: Նավակատիք նշանակում է նոր կերտված, նոր կառուցված եկեղեցու հանդես և կազմված է «նավավ»՝ նոր և «քերթեն»՝ կերտել, կառուցել արմատներից: Եկեղեցու այս նավակատիքն էլ նվիրված է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքին և ընդհանրացված ձևով խորհրդանշում է ընդհանրապես եկեղեցու նավակատիքը և կատարվում է Խաչվերացին նախորդող օրը:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների), մահացած մարդկանց վրա դնելով, հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս խաչի վրա մեռնելով հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ: Continue reading

ԿԵՉՈՒՏԻ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՄԱՏՈՒՌ


Ս. Գայանե կույսի անունը հավերժացնող այս փոքրիկ մատուռը գտնվում է Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին: Ս. Գայանեն գմբեթավոր  փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ: Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների շնորհիվ:

This slideshow requires JavaScript.

Ս. Գայանե մատուռը կառուցվել է 2007թ. Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ և ունի իր արձանագրությունը. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի եւ թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»:

Մատուռն օծվել է 2007 թ. նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքով:

Նյութը պատրաստեց
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը