ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված յոթ տերունի տոն ունի, որոնցից հինգերորդը Ս. Աստվածածնի Ծննդյան տոնն է, որն անշարժ  է և նշվում է սեպտեմբերի 8-ին:

Աննայի` Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից ինն ամիս հետո ծնվեց Ս. Աստվածածինը, ում անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ: Սրանով կատարվեց Աստծո խոստումը` տրված նահապետներին, ըստ որի` նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, նրանց արմատից բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն` նախահոր մեղքերը վերցնողին: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն  Սուրբ Կույսի և առաքյալների մասին.<<Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները` ժողովուրդների մեջ. Ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե` <<Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են>>, ու ցնծությամբ ուրախ պիտի լինեն ի Տեր>> (Եսայի ԿԱ 9 ):

Եթե Երեմիա մարգարեն ընտրվել էր մինչև իր ծնվելը` ըստ իր խոսքի. <<Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ>> (Երեմաի Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին` <<Աստվածընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով>> (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել Սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք իմանալի, ում մասին ասում է Սողոմոն իմաստունը. <<Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն>>(Առակ. Լա 29-30):

Նյութը պատրաստեց Տեր
Բարդուղիմեոս քահանա
Հակոբյանը

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s