ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմում տոնախմբվեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:

Տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Արկազի Սուրբ Խաչ վանք, ուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին  ներկա էին շատ վայոցձորցիներ և տարբեր շրջաններից ուխտի եկած բազում հայորդիներ:

This slideshow requires JavaScript.

Խաչվերացը Վայոց Ձորի տարածքում համարվում է Սուրբ Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է 8-րդ դարից: Վանքի վերջին վերանորոգությունն ավարտվել է 2011թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ: Continue reading

Advertisements