ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Սեպտեմբերի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմում տոնախմբվեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը նվիրված է գերությունից խաչի վերադարձի, նրա բարձրացման և փառաբանության պատմական հիշատակին:

Տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Արկազի Սուրբ Խաչ վանք, ուր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որին  ներկա էին շատ վայոցձորցիներ և տարբեր շրջաններից ուխտի եկած բազում հայորդիներ:

This slideshow requires JavaScript.

Խաչվերացը Վայոց Ձորի տարածքում համարվում է Սուրբ Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը, որը Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղի է և հիշատակվում է 8-րդ դարից: Վանքի վերջին վերանորոգությունն ավարտվել է 2011թ.-ին` բարերարությամբ Վարդան Հայրապետյանի և  մեծ հանդիսավորությամբ վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:
Սբ. Պատարագի ընթացքում ոգեշունչ քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, որում անդրադարձավ խաչի սրբազան խորհրդին և դրա նշանակությանը մեր այսօրվա կյանքում` մատնանշելով, որ մեր կյանքում առկա շատ խնդիրներ ու դժվարություններ կարող ենք հաղթահարել` հետևելով խաչի ճանապարհով դեպի հաղթանակ տանող մեր Տիրոջը`Հիսուս Քրիստոսին: Ապա տեղի է ունեցել խաչի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի: Հանդիսավոր կերպով անդաստանի արարողությամբ օրհնություն է բաշխվել աշխարհի չորս ծագերին:
Հաջորդ օրը՝ Մեռելոցին, Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ, որի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների խաղաղության ու հանգստության համար:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s