Վայոց Ձորի թեմ

ԹԵՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ- ՎԱՃԱՌՔՈՒՄ

Advertisements

Սույն թվականի սեպտեմբերի   23-ին  Երևանում  Վայոց ձորի թեմի բատիկայի  խմբի անդամները մասնակցեցին   Հայաստանի   երիտասարդ կանանց  ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից կազմակերպված  ավանդական բարեգործական  ցուցահանդես- վաճառքին`   նվիրված   ՀՀ անկախություն    21-այակին:

Ցուցահանդեսին խումբը  ներկայացնում էր  բատիկայից աշխատանքներ և պլաստիկ կավից պատրաստված զարդեր:  Խումբը, ունենալով ութամսյա գործունեություն,  առաջին անգամ էր մասնակցում  նման բարեգործական  ցուցահանդես-վաճառքի: Մասնակցությունը մեծ ձեռք բերում էր  խմբի անդամների համար,  քանի որ  նրանք  ծանոթացան  տարբեր մարզերի  ստեղծագործող անհատների,  տաղանդավոր  մարդկանց,  արվեստասերների հետ, հաղորդակից դարձան  բազմատեսակ   ու բազմաբնույթ արվեստների  տարբեր դրսևորումների` սկսած հայկական կարպետագործությունից մինչև ժամանակակից  դեկորատիվ արվեստը:

Ցուցահանդես- վաճառքը  խմբի անդամների տվեց  ինչպես ճանաչվելու, դրսևորվելու և փորձի փոխանակման  հնարավորություն,   այնպես էլ  ընդլայնեց նրանց աշխարհընկալումը տարբեր արվեստների միջոցով:
Խմբի ներկայացրած ստեղծագործություները հիացրին իրենց  գունային համադրությամբ, նուրբ աշխատանքներով   և վառ երևակայությամբ:  Ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչները,  բարձր գնահատելով  ներկայացված  աշխատանքները, խմբին հրավիրեցին`  մասնակցելու  դեկտեմբերին կայանալիք   ցուցահադես –վաճառքին:

Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն

Advertisements