ՈՐՈՄՆԵՐԻ ԱՌԱԿԸ


<<Արդարները երկնքի արքայության

մեջ կծագեն ինչպես արեգակ>>:

(Մատթ. 13:43)

Որոմների առակը Հիսուսի ամենախորիմաստ առակներից մեկն է:

Այլաբանորեն խոսելով երկնքի արքայության, ճշմարիտ հավատի ու նրա վարձի՝ արդարության մասին, մեր Տերն ասում է. <<Երկնքի Արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր սրտի մեջ բարի սերմը սերմանեց: Եվ երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ ու սերմանված ցորենի վրա որոմ ցանեց>> (Մատթ. 13:24-25): Ցորենի աճին վնասող խոտաբույսը դառնահամ էր և խանգարում էր հացազգիների փարթամ աճին: Շարունակելով առակը՝ Հիսուս ասում է, որ երբ ցորենն աճում է, որոմն էլ նրա հետ, տանտիրոջ ծառաներն առաջարկում են քաղել, վերացնել որոմը: Սակայն տանտերը թույլ չի տալիս՝ ասելով.<<Ոչ, միգուցե որոմը քաղելիս՝ ցորենն էլ արմատախիլ անենք: Թող, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը: Հնձի ժամանակ հնձողներին կասեմ, որ նախ այդ որոմը քաղեն և խուրձերը կապեն այրելու համար, իսկ ցորենը հավաքեն շտեմարանների մեջ>>:

Այնուհետև Հիսուս աշակերտների խնդրանքով մեկնում է այս առակը՝ ասելով.<<Բարի սերմ ցանողը մարդու որդին է, իսկ արտը այս աշխարհն է, բարի սերմերն արքայության որդիներն են, իսկ որոմը՝ չար որդիները, թշնամին, որ այն ցանեց սատանան է, իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, հնձյալներն էլ՝ հրեշտակները>> (Մատթ. 13:37-40):

Continue reading

Advertisements

ՆԱԽԱՆՁ և ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


This slideshow requires JavaScript.

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից նախանձը:

<<Նախանձ և եղբայրասիրություն>> թեմայով բանախոսեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ում բանախոսությունը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների`

  1. Մեղք.
  2. 7 մոլություններ և 7 առաքինություններ.
  3. Նախանձ.
  4. Ապաշխարությունը` իբրև նախանձը մաքրող խորհուրդ.
  5. Եղբայրասիրություն և հոգեկան անդորր:

Continue reading

ՏԱՃԱՐ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՍՈՒՐԲ Է ԱՄԵՆ ՔԱՐ


This slideshow requires JavaScript.

Հոկտեմբերի 20-ին առավոտյան ժամ էր. հարազատ դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտից  ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանի նախաձեռնությամբ  /ով Եղեգնաձորի համար 2 հիմնական դպրոցում դասավանդում է Հայոց եկեղեցու պատմություն/ ուխտագնացություն էր կազմակերպվել: Առիթն օրվա եկեղեցական տոնի խորհուրդն էր` Սբ. Մատթեոս, Սբ Մարկոս, Սբ. Ղուկաս,  Սբ Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն ուխտավայրում տոնելու գաղափարն էր:

Սկզբում Վայոց Ձորի փոխառաջնորդ` Զարեհ վարդապետ Կաբաղյանը դիմավորեց մեզ Սուրբ Աստվածածնի բակում, ուր աղոթեցինք առ Աստված, ապա հայր սուրբն նշեց, որ ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ: Ինչպես նաև  ասաց, որ ուխտագնացությամբ մերձենում ենք հոգևոր մշակութային արժեքներին ու գաղափարներին, հնարավորություն ենք ստանում ինքնաճանաչման միջոցով հաղորդակցվելու աստվածային պատգամներին:

Continue reading

Հայ Եկեղեցու դերը հայ ինքնության կերտման և պահպանության գործում


Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի ազգային ինքնության և պահպանության գործում լավագույնս երևում է հայ ժողովդի կողմից Հայոց Եկեղեցու տրված ազգային եկեղեցի բնորոշման մեջ:

Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգևոր դրոշմը դնելու հոգևոր մի նոր փայլ հաղորդել ազգային արժեքներին: Այս իրողությունը նկատի ունենալով է, որ Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:

Հայոց Եկեղեցին ազգային է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ մեր եկեղեցու հավատացյալների գերակշիռ մասը հայ ժողովրդի զավակներն են, այլև որովհետև սերտորեն միահյուսված է հայ կյանքին, հավաքական արտահայտությունն է հայ միջնադարյան արվեստի, դպրության, և ներառել է անգամ նախաքրիստոնեական շրջանի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին և շարունակեցին կենցաղավարել նոր վարդապետության շրջանակում: Այսպիսով, Հայոց Եկեղեցին ժամանակային առումով ներկայացնում է հայոց պատմության ողջ ընթացքը, իսկ տարածական առումով հայկական ողջ  լեռնաշխարհը և հայկական գաղթավայրերը:

Ինչպես գրում է մեր եկեղեցու նոր շրջանի հոգևորականներից Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը.<<Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ>>:

Continue reading

Ինքնասպանություն և հավատ


This slideshow requires JavaScript.

Վայոց Ձորի Թեմի Երիտասարդաց Միությունը  վերսկսեց երիտասարդությանը հուզող հարցերի սեմինար-քննարկումներն առաջնորդարանի ժողովների դահլիճում:
Երիտասարդաց Միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը, նախապես զրուցելով երիտասարդների, ուսանողների, աշակերտների հետ, պարզել էր նրանց հուզող մի շարք խնդիրներ և հարցեր: Նրանք հատկապես հետաքրքրվել էին, թե ինչու է աշխարհում, նաև Հայաստանում մեծանում ինքնասպանության փորձերի դեպքերը, որոնք են դրանց դրդապատճառները, որն է Եկեղեցու դիրքորոշումն այս կապակցությամբ: Ուստի այս քննարկման թեման ինքնասպանությունն էր:

Այս առիթով <<Ինքնասպանություն և քրիստոնեություն >>թեմայով բանախոսությամբ հանդես եկավ  Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ում նյութը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  1. Ընդհանուր ակնարկ,
  2. Աստվածաշունչ և ինքնասպանություն,
  3. Քրիստոնեական արժեհամակարգ,
  4. Ինքնասպանության հիմնական պատճառները,
  5. Հավատ, հույս, սեր,
  6. Եկեղեցի և ինքնասպանություն:

Continue reading