ՈւՍՈՒՑՉԱՑ ՀԱՎԱՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Մեկնարկեցին արդեն ավանդույթ դարձած <<Հայոց եկեղեցու պատմության>> ուսուցիչների սեմինար-հանդիպումները: Անցած տարվանից ՔԴԿ-ի տնօրեն Ռ.Կարապետյանի կողմից   ամիսը մեկ անգամ Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել են ուսուցիչների հավաքներ, ովքեր դասավանդում են <<Հայոց եկեղեցու պատմություն>> և մեծ նվիրումով են կատարում իրենց գործը:Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Եղեգնաձոր քաղաքի և նրան հարակից համայնքների ուսուցիչների հավաքը տեղի ունեցավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի հրավերով:

This slideshow requires JavaScript.

Հավաքը սկսվեց աղոթքով, այնուհետև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն` Ռ. Կարապետյանը, ներկայացրեց առարկայի ծրագրային փոփոխությունները, առաջարկեց մասնակցել գրերի գյուտին և գրատպությանը նվիրված միամսյակին` հետևյալ
ձևով. կազմակերպել այս ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ բոլոր դպրոցներում:

Այնուհետև Հայր Զարեհը բանախոսեց <<Հայոց նվիրական սրբությունները>> թեմայով:
Ապա խոսելով ուսուցիչների առաքելության կարևորության մասին` նշեց, որ առաջիկայում մեծամասշտաբ հոգևոր-մշակութային միջոցառումներ պետք է կազմակերպվեն, որոնց իրենց գործուն մասնակցությունը պետք է ունենան նաև ուսուցիչները  իրենց աշակերտներով:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ի Վայոց ձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը պատասխանեց ուսուցիչների հուզող հարցերին և նրանց տեղեկացրեց իր մոտակա այցելությունների մասին:

Նելլի Հովհաննիսյանը՝ բատիկայի խմբակի ղեկավարը, ուսուցիչներին ցույց տվեց նկարի շրջանակի պատրաստման ձևը, որը կօգնի ուսուցիչներին կազմակերպելու ցուցահանդես իրենց դպրոցներում:

ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանը, ամփոփելով հանդիպումը, տեղեկացրեց ուսուցիչներին, որ անցյալ տարի այս հանդիպումների արդյունքում կազմակերպվել են Հին և Նոր Կտակարանների թեմաներով ցուցահանդեսներ և Հայոց եկեղեցու պատմությունից ինտելեկտուալ խաղ, որոնց մասին կարող եք կարդալ վերոհիշյալ հոդվածներում. ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԸ` ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ, Տ. ՎԱՐԴԱՆ ԱԲԵՂԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄ  և ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ՝ <<ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄ.>> ԱՌԱՐԿԱՅԻՑ :

Կայանալիք միջոցառումները կլուսաբանվեն Վայոց ձորի թեմի կայքում:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: Ուսուցչաց հավաքը փակվեց աղոթքով:

Ռ. Կարապետյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի տնօրեն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s