ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏ


 

Վայոց Ձորի Թեմի Երիտասարդաց Միությունը  վերսկսեց երիտասարդությանը հուզող հարցերի սեմինար-քննարկումներն առաջնորդարանի ժողովների դահլիճում:
Երիտասարդաց Միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը, նախապես զրուցելով երիտասարդների, ուսանողների, աշակերտների հետ, պարզել էր նրանց հուզող մի շարք խնդիրներ և հարցեր: Նրանք հատկապես հետաքրքրվել էին, թե ինչու է աշխարհում, նաև Հայաստանում մեծանում ինքնասպանության փորձերի դեպքերը, որոնք են դրանց դրդապատճառները, որն է Եկեղեցու դիրքորոշումն այս կապակցությամբ: Ուստի այս քննարկման թեման ինքնասպանությունն էր:

Այս առիթով <<Ինքնասպանություն և քրիստոնեություն >>թեմայով բանախոսությամբ հանդես եկավ  Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ում նյութը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  1. Ընդհանուր ակնարկ,
  2. Աստվածաշունչ և ինքնասպանություն,
  3. Քրիստոնեական արժեհամակարգ,
  4. Ինքնասպանության հիմնական պատճառները,
  5. Հավատ, հույս, սեր,
  6. Եկեղեցի և ինքնասպանություն:

Մասնագիտական ուսուցողական մեկնաբանություններով հանդես եկավ հոգեբան Նարինե Խուդոյանը` խոսելով հատկապես դեռահասների և պատանիների մոտ առաջացող ինքնասպանության գաղափարի և դրանց դրդապատճառների մասին:

This slideshow requires JavaScript.

Երիտասարդների հարց ու պատասխանի միջոցով եղավ նյութի ակտիվ քննարկում:

Սեմինարն ավարտվեց լավատեսական գաղափարներով:

<<Մեր հարաբերություններում առկա միմյանց նկատմամբ ունեցած անտարբերությունը վերացնելով` անպայման կկարողանանք հեռացնել հասարակության այդ վտանգը` ինքնասպանությունը>>,- ասաց հոգեբանը:

Եզրափակելով քննարկումը՝ Հայր Սուրբն ասաց.<<Քրիստոնեական արժեհամակարգը վերականգնելով` մենք կվերականգնենք հավատը, հույսը, սերը, ինչն իր մաքրող զորությամբ կհեռացնի մեր գիտակցությունից ու ենթագիտակցությունից ողջ բացասական դիվային երևույթները և ապրելով Աստուծո Կամքի ներքո, մենք կկարողանանք հաղթահարել անգամ անկարելին, ներդաշնակ ու խաղաղ ապրել ինքներս մեզ և մեր նմանների հետ>>: Continue reading

Advertisements

Տ. ՎԱՐԴԱՆ ԱԲԵՂԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հետամուտ լինելով հանրակրթության համակարգում հոգևոր-ազգային կրթադաստիարակչական ծրագրեր իրականացնելուն, թեմական կառույցների, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ընթացիկ տարվա Մեծի պահոց շրջանում ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի գլխավորությամբ հանդիպումներ էր կազմակերպել ՀՀ մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանների տնօրենների հետ:

Հանդիպումների հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտին առնչվող հոգևոր բնույթի մի շարք խնդիրների, առաջարկությունների, որոնք հիմք կդառնան հետագա ուղղորդված աշխատանքների ծավալման համար:

Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն այցելեց նաև Վայոց Ձորի թեմ:
Այդ օրը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն ու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպումն սկսեցին համատեղ աղոթքով:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև նրանք առաջնորդարանում մասնակցեցին «Նոր Կտակարան» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերվել էր Եղեգնաձորի ՔԴԿ-ի կողմից:

Ներկաների թվում էին նաև Վայոց Ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, «Սյունիք» ԲՀԿ-ի աշխատակազմը, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Ժիրայր Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, թեմի սաները, Եղեգնաձոր քաղաքի, Մալիշկա, Ագարակաձոր, Գետափ, Ռինդ, Արենի, Արփի, Վարդահովիտ, Չիվա, Եղեգիս, Թառաթումբ, Գլաձոր, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ համայնքների դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչները, ինչպես նաև ցուցահանդեսին նկարներ ներկայացրած աշակերտները:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ով ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին ու հրավիրեց բոլորին Նորավանք՝ Կանաչ կիրակին միասին տոնելու:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայր Վարդանը, ով անդրադարձավ Մեծ Պահքի խորհրդին, շեշտեց կրթական հաստատություններում ազգային-եկեղեցական տոները նշանավորելու կարևորությունը, ներկայացրեց նաև «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը տրամադրվեց մարզի հանրակրթական դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

«Հայը և իր երգը» մանկական երգերի գիրքը հրատարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ հեղինակությամբ Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի եւ Կոմիտաս Գեւորգյանի:

Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուներկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով: Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արեւմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արեւելահայերենի փոխադրումը եւ նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը եւ Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից:Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների եւ հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար: Continue reading