ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏ


 

Վայոց Ձորի Թեմի Երիտասարդաց Միությունը  վերսկսեց երիտասարդությանը հուզող հարցերի սեմինար-քննարկումներն առաջնորդարանի ժողովների դահլիճում:
Երիտասարդաց Միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը, նախապես զրուցելով երիտասարդների, ուսանողների, աշակերտների հետ, պարզել էր նրանց հուզող մի շարք խնդիրներ և հարցեր: Նրանք հատկապես հետաքրքրվել էին, թե ինչու է աշխարհում, նաև Հայաստանում մեծանում ինքնասպանության փորձերի դեպքերը, որոնք են դրանց դրդապատճառները, որն է Եկեղեցու դիրքորոշումն այս կապակցությամբ: Ուստի այս քննարկման թեման ինքնասպանությունն էր:

Այս առիթով <<Ինքնասպանություն և քրիստոնեություն >>թեմայով բանախոսությամբ հանդես եկավ  Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ում նյութը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  1. Ընդհանուր ակնարկ,
  2. Աստվածաշունչ և ինքնասպանություն,
  3. Քրիստոնեական արժեհամակարգ,
  4. Ինքնասպանության հիմնական պատճառները,
  5. Հավատ, հույս, սեր,
  6. Եկեղեցի և ինքնասպանություն:

Մասնագիտական ուսուցողական մեկնաբանություններով հանդես եկավ հոգեբան Նարինե Խուդոյանը` խոսելով հատկապես դեռահասների և պատանիների մոտ առաջացող ինքնասպանության գաղափարի և դրանց դրդապատճառների մասին:

This slideshow requires JavaScript.

Երիտասարդների հարց ու պատասխանի միջոցով եղավ նյութի ակտիվ քննարկում:

Սեմինարն ավարտվեց լավատեսական գաղափարներով:

<<Մեր հարաբերություններում առկա միմյանց նկատմամբ ունեցած անտարբերությունը վերացնելով` անպայման կկարողանանք հեռացնել հասարակության այդ վտանգը` ինքնասպանությունը>>,- ասաց հոգեբանը:

Եզրափակելով քննարկումը՝ Հայր Սուրբն ասաց.<<Քրիստոնեական արժեհամակարգը վերականգնելով` մենք կվերականգնենք հավատը, հույսը, սերը, ինչն իր մաքրող զորությամբ կհեռացնի մեր գիտակցությունից ու ենթագիտակցությունից ողջ բացասական դիվային երևույթները և ապրելով Աստուծո Կամքի ներքո, մենք կկարողանանք հաղթահարել անգամ անկարելին, ներդաշնակ ու խաղաղ ապրել ինքներս մեզ և մեր նմանների հետ>>:

Հավաքված երիտասարդների կողմից առաջարկ եղավ քննարկումների շարք կազմակերպել 7 մահացու մեղքերի մասին, ինչը մեծ պատասխանատվությամբ հանձն առավ Թեմի Երիտասարդաց Միության պատասխանատուն:

Երիտասարդաց Միությունը նմանատիպ հավաքները, քննարկումները ու սեմինարներն անցկացնում է Թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում:

Վայոց Ձորի Թեմի

Երիտասարդաց Միություն

/11.10.12/

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s