Տ. ՎԱՐԴԱՆ ԱԲԵՂԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հետամուտ լինելով հանրակրթության համակարգում հոգևոր-ազգային կրթադաստիարակչական ծրագրեր իրականացնելուն, թեմական կառույցների, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար ընթացիկ տարվա Մեծի պահոց շրջանում ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի գլխավորությամբ հանդիպումներ էր կազմակերպել ՀՀ մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանների տնօրենների հետ:

Հանդիպումների հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ոլորտին առնչվող հոգևոր բնույթի մի շարք խնդիրների, առաջարկությունների, որոնք հիմք կդառնան հետագա ուղղորդված աշխատանքների ծավալման համար:

Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն այցելեց նաև Վայոց Ձորի թեմ:
Այդ օրը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Վայոց Ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Տ. Վարդան աբեղա Նավասարդյանն ու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպումն սկսեցին համատեղ աղոթքով:

This slideshow requires JavaScript.

Այնուհետև նրանք առաջնորդարանում մասնակցեցին «Նոր Կտակարան» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերվել էր Եղեգնաձորի ՔԴԿ-ի կողմից:

Ներկաների թվում էին նաև Վայոց Ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, «Սյունիք» ԲՀԿ-ի աշխատակազմը, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետ Ժիրայր Գասպարյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վայոց Ձորի ՔԴԿ-ի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, թեմի սաները, Եղեգնաձոր քաղաքի, Մալիշկա, Ագարակաձոր, Գետափ, Ռինդ, Արենի, Արփի, Վարդահովիտ, Չիվա, Եղեգիս, Թառաթումբ, Գլաձոր, Վերնաշեն, Շատին և Քարագլուխ համայնքների դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչները, ինչպես նաև ցուցահանդեսին նկարներ ներկայացրած աշակերտները:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ով ողջունեց ցուցահանդեսի մասնակիցներին ու հրավիրեց բոլորին Նորավանք՝ Կանաչ կիրակին միասին տոնելու:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայր Վարդանը, ով անդրադարձավ Մեծ Պահքի խորհրդին, շեշտեց կրթական հաստատություններում ազգային-եկեղեցական տոները նշանավորելու կարևորությունը, ներկայացրեց նաև «Հայը և իր երգը» մանկական երգարանը, որը տրամադրվեց մարզի հանրակրթական դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներին և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին:

«Հայը և իր երգը» մանկական երգերի գիրքը հրատարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ հեղինակությամբ Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի եւ Կոմիտաս Գեւորգյանի:

Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուներկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով: Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արեւմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արեւելահայերենի փոխադրումը եւ նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը եւ Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից:Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների եւ հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար:

Այնուհետև ներկաները ֆլեյտայի հնչյունների ներքո հետաքրքրությամբ դիտեցին աշակերտների աշխատանքները: Ցուցահանդեսի կազմակերպիչները պատրաստել էին խորհրդանշական Կենաց ծառ, որի վրա կային իմաստուն խոսքեր, որոնք «Առակաց» գրքից էին:

Աշակերտները ներկայացրին իրենց աշխատանքները` յուրօրինակ մեկնաբանություններ տալով և միաժամանակ աշխուժորեն պատասխանելով ներկաների հարցերին:

Վերջում թեմակալ առաջնորդն ու Հայր Վարդանը հանդիպեցին «Հայոց եկեղեցու պատմության» ուսուցիչների հետ: Նրանք լսեցին նրանց հուզող խնդիրները և փորձեցին լուծումներ տալ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s