Քահանայից ժողով առաջնորդարանում


Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ  թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին, ծիսական, հովվական գործունեության, գյուղական համայնքներում քարոզչության ակտիվացման և ներքին կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:

Վայոց Ձորի թեմ

/10.10.12թ/

Advertisements

Ընդլայնված ժողով առաջնորդարանում


This slideshow requires JavaScript.


Վերջերս տեղի ունեցավ Վայոց Ձորի թեմի հոգևորականաց դասի և Եղեգնաձորի ՔԴԿ-ի աշխատակազմի հերթական ընդլայնված ժողովը:

Ժողովը նախագահում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տ.Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, ով ներկայացրեց թեմի նորանշանակ փոխառաջնորդին` Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանին, ապա իր կարգադրություններն արեց թեմի բոլոր կառույցների աշխատակիցներին և հոգևորականներին՝ թեմի ամբողջական գործունեությունն առավել կազմակերպված և նպատակային դարձնելու համար:

Continue reading