ՆԱԽԱՆՁ և ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


This slideshow requires JavaScript.

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից նախանձը:

<<Նախանձ և եղբայրասիրություն>> թեմայով բանախոսեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ում բանախոսությունը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների`

  1. Մեղք.
  2. 7 մոլություններ և 7 առաքինություններ.
  3. Նախանձ.
  4. Ապաշխարությունը` իբրև նախանձը մաքրող խորհուրդ.
  5. Եղբայրասիրություն և հոգեկան անդորր:

եմայի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց հոգեբան Նելլի Խուդոյանը և բացատրեց նախանձի վնասակար ազդեցությունը մարդու հոգեկան, մտային աշխարհների և անգամ առողջության վրա: Մասնագիտորեն բացատրելով այս արարքի  բուն էությունը` հոգեբանը նկատեց դրա վնասակար, քայքայող դերը թե՛ընտանեկան,  թե՛ընկերային հարաբերություններում:

Հայր Սուրբին և հոգեբանին միացավ նաև Երիտասարդաց միության պատասխանատուն` թեմային վերաբերող հարցադրումներով դիմելով թե՛ բանախոսներին և թե՛ ներկաներին, ինչից ակտիվացան քննարկումները և հատկապես հետաքրքրական կարծիքներ հնչեցին նաև նրա կողմից ներկայացված նախանձին վերաբերող առակների ընթերցումից հետո:

Ուսոցողական այս ձեռնարկը ևս ավարտվեց լավատեսությամբ:

Հայր Սուրբն ու հոգեբաննն ասացին, որ միշտ պետք է հիշել, որ նախանձը պետք է տարբերել ձգտումից ու եկեղեցու, ազգի, պետության, մայրենի հողի հանդեպ ունեցած նախանձախնդրությունից, ինչն այս դժվարին ժամանակներում կարևորագույն ուժ է հատկապես հայ պատանու, հայ երիտասարդի համար:

Սեմինար_քննարկումն ավարտվեց միասնական Աղոթքով:

Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

18.10.12.

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s