ՏԱՃԱՐ Է ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ՍՈՒՐԲ Է ԱՄԵՆ ՔԱՐ


This slideshow requires JavaScript.

Հոկտեմբերի 20-ին առավոտյան ժամ էր. հարազատ դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտից  ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանի նախաձեռնությամբ  /ով Եղեգնաձորի համար 2 հիմնական դպրոցում դասավանդում է Հայոց եկեղեցու պատմություն/ ուխտագնացություն էր կազմակերպվել: Առիթն օրվա եկեղեցական տոնի խորհուրդն էր` Սբ. Մատթեոս, Սբ Մարկոս, Սբ. Ղուկաս,  Սբ Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնն ուխտավայրում տոնելու գաղափարն էր:

Սկզբում Վայոց Ձորի փոխառաջնորդ` Զարեհ վարդապետ Կաբաղյանը դիմավորեց մեզ Սուրբ Աստվածածնի բակում, ուր աղոթեցինք առ Աստված, ապա հայր սուրբն նշեց, որ ուխտագնացությունը դաստիարակություն է, որով նոր սերունդը պատմություն է սերտում ու դաստիարակվում այդ պատմությամբ: Ինչպես նաև  ասաց, որ ուխտագնացությամբ մերձենում ենք հոգևոր մշակութային արժեքներին ու գաղափարներին, հնարավորություն ենք ստանում ինքնաճանաչման միջոցով հաղորդակցվելու աստվածային պատգամներին:

Ապա ուղևորվեցինք Եղեգիս / պատմական Եղեգիք/: Առաջին կանգառը Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցում էր: Ըստ արևելյան պատի շինարարական արձանագրության` կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը XIV դ. 20-ական թթ.: Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք. բաղկացած է միայն խորանից և երկու ավանդատնից: Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջևի պարսպապատ հրապարակը: Ենթադրվում է, որ այս ինքնատիպ եկեղեցին ծառայել է պատերազմ մեկնող զորքերի համար. հայկական եկեղեցու կանոնների համաձայն, ժամասացություն թույլատրվում է միայն անշարժ պատարագամատույց սեղանի առկայությամբ: Զորաց տաճարի շուրջը XIV դ. տապանաքարեր են:

Ժամանակն արագ էր անցնում և, մենք, հրաժեշտ տալով կախարդական բնության գրկում վեհ ու խորհրդավոր կանգնած եկեղեցուն, մեր ուխտը շարունակեցինք դեպի Արատեսի վանք,  որը գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Արատեսը մի հրաշալի վանք է, որը բաղկացած է Ս. Սիոն,  Ս. Աստվածածածին եկեղեցիներից և երկու մատուռ – դամբարաններից: Վանքի տարածքում կան X-XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր: Երեխաները իրար հերթ չտալով պատմում էին միջնադարյան այս կոթողների պատմությունները: Այսօր խոնահրված վանքը մի շարք խնդիրներ ունի.  կիսավեր վանքի պատերը փորագրված էին նաև սիրո խոստովանություններով, որոնք, իմիջիայլոց, ոչ թե թուրքերեն, այլ հայատառ էին… Ուխտավորները սկսեցին մաքրել սրբավայրը:

Այնտեղ աղոթքներից ու գեղատեսիլ տեղանքում զբոսնելուց հետո իջանք  գետի ափ` ճաշելու: Եղեգնաձոր վերադարձի ճանապարհին այցելեցինք հրեաների գերեզմանոց, որը գտնվում է անտառի մեջ: Տապանաքարերի վրա հստակորեն երևում էին դրանց վրայի եբրայերեն արձանագրությունները:

Մեր վերջին կանգառը Օրբելյան տոհմի դամբարանն էր, ուր երկու հատ իրար կողքի կանգնեցրած քանդակազարդ խաչքարեր կան: Հինգ  գերեզմանաքարերն էլ բազալտից են և լավ մշակված, Սմբատ իշխանի գերեզմանը տարբերվում էր մյուսներից իր նուրբ քանդակներով:

Երբ վերադարձանք արդեն  երեկո էր: Չնայած հոգնածությանը` բոլորիս հոգիները թեթևացած էին, քանի որ   զորացել էինք Սրբավայրերից:

Այդ օրը երբեք չի մոռացվի և միշտ կվերապրվի, քանի որ ուխտավորների աչքերում ես տեսա և՛  հիացմունք, և՛  հպարտություն, և՛  ակնածանք, և՛  Սեր: Այդ քարեղեն հսկաները իրենց խորհրդավորությամբ թափանցել էին նրանց հոգիները և պարուրել մի անասանելի զգացումով:

Ռուզան Կարապետյան

                                                                                                            ՔԴԿ-ի   տնօրեն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s