ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ


This slideshow requires JavaScript.

 

Նոյեմբերի 22-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից  որկրամոլությունը  և բղջախոհությունը:

Սեմինարի բանախոսն էր Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը, ով սեմինար-քննարկումն սկսեց աղոթքով: Տեր Կոմիտասը վկայակոչեց Սբ. Հովհան Ոսկեբերանի խոսքերը.  «Հագեցվածությունը մոտեցնում է ծերության, բթացնում է զգացումները, մթագնում է միտքը, կուրացնում է գիտակցության խորաթափանցությունը, բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնում, առաջացնում է մեծ ծանրաբեռնվածություն և անհարկի պարարտություն»:
Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

1. Որկրամոլության հետևանքները,

2. Որկրամոլությունը հաղթահարվում է աղոթքով, պահքով, չափավորությամբ,

3.Բղջախոհությունը` թշնամի մարդուն:

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց` ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Continue reading

Advertisements

ՇԱՏԻՎԱՆՔ


Շատին գյուղը հին հուշարձաններում չի հիշատակվում, ինչից ենթադրվում է, որ առաջ այն չի եղել: Նրա տարածքում նախկինում եղել են 2 այլ գյուղեր` Անգեղի ու Ոստինք, որոնցից հիմա միայն ավերակներ են մնացել:
Շատինում կան շատ պատմական հուշարձաններ: Շատիվանքը կամ Շատին վանքՇատանյա վանքՇատիկ անապատ,Շատինավանք, գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հիմնադրվել է 929-ին Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը Սմբատ իշխանի, նրա կին Սոֆյայի ու եղբոր` Սահակի աջակցությամբ: Այն եղել է խստակրոն ճգնարան-մենաստան: Այն մինչև 17-րդ դարը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների: 17-րդ դարի կեսին նույն տեղում նոր վանք է կառուցվել: Ներկայիս եկեղեցին կոչվում է Սբ. Սիոն, կառուցվել է 1655-ին ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորությամբ, ում անունով դեռևս նրա կենդանության օրոք` 1661-ին, մարմարե խաչքար է ագուցված Սբ. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է վանքի միաբան` իր միջոցներով նպաստելով վանքի գործունեությանը:
Շենքը եռանավ բազիլիկ է, ներսում ունի 4 մույթեր, որոնց դիմաց` պատերի վրա, կան որմնասյուներ: Արևելյան աբսիդի 2 կողմում կան սովորական խորաններ: Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից ունի մուտքեր: Պատերի և խորանի մեջ բացվում է 8 լուսամուտ, արևմտյան կողմից ունի կամարակապ բացվածքներով սրահ: Պատերի արտաքին կողմը սրբատաշ քարից է, իսկ ներսից` փոքր անտաշ քարերով` կրաշաղախով: Պատերի մեջ օգտագործված են հին շենքի սրբատաշ քարեր, գերեզմանաքարեր, խաչքարեր:Ներսից թափված սվաղի որոշ մասերում երևում են որմնանկարների հետքեր` դիմանկարներ ու ծաղկանկարներ:

Քառակուսի պարիսպը շարված է լեռնաքարով, թույլ կրաշաղախով: Հարավային կողմից ունի 3 բրգաձև աշտարակ: Սրահաձև դարպասն արևմտյան կողմից է` շարված սրբատաշ քարերով: Դարպասի դիմաց պահպանվել է այժմ ցամաքած ջրմուղի ծորակը: Վանքն ունեցել է 90 միաբան: Մոտ 35 բնակելի շենքեր են կառուցված պարսպի ներսում, երկհարկանի, որոնց վերին հարկերը եղել են բնակարան և հյուրանոց, ստորին հարկերը` սեղանատուն, խոհանոց, ամբարներ և այլն: Վան¬քի բակում կան մեծ ջրամբարներ ու հացահատիկի հորեր:
Պարսպից դուրս` արևմտյան կողմում, գտնվում է ձիթհանը, ավերակ վիճակում, իսկ ձորակի ափին` ջրաղացի ավերակ շենքը: Այս ամենը խոսում է, որ վանքն ունեցել է տնտեսական հզոր արտադրություն:
Վանքի բարգավաճմանն են նպաստել ջրանցքը, կամուրջը, Նախիջևանն ու Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա գտնվելը, սերտ կապերը Ջուղայի և Գողթն գավառի հետ: Այն եղել է նշանավոր գրչության կենտրոն: Այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, ով գրել է շատ ձեռագիր գրքեր:

Շատինից 1,5 կմ հարավ գտնվում է Անգղի կամ Նահատակի մատուռը` Եղեգիս գետի փոքրիկ ձորակի աջ ափին: Այդ ձորակը կոչվել է նաև Անգղի ձոր:
Վարդանանց պատերազմից հետո` 451 թ., պարսիկների կողմից հետապնդվող հայ զինվորների երկրորդ մարտը տեղի է ունեցել Շատինից հարավ, Բերդաքար ամրոցի մոտ` Անգղ ձորում, իսկ երրորդ մարտը` Շատինից հյուսիս-արևելք, Ալայազ և Երդափին գետերի միախառնման վայրում, ուր հայ զինվորներից զոհվում են 300 հոգի: Այս մատուռը վերը հիշատակված մարտում ընկած զինվորների դամբարանն է, որը կառուցվել է 5-րդ դարում: Սակայն 5-րդ դարից պահպանվել են միայն բեկորներ` բազմիցս ենթարկվելով վերանորոգումների ու փոխելով իր սկզբնական ձևը: Պատերը շարված են  դեղնակարմրագույն ու գորշագույն տուֆի տաշված քարերով` կրաշաղախով:
Նահատակի մատուռից քիչ հեռու` դեպի արևելք, ձորի ձախ ափին, գտնվում է մեկ այլ` ուշ միջնադարյան մատուռ: Մատուռի շուրջը տարածվում է գերեզմանոց:
Շատին գյուղից 3 կմ հարավ` Եղեգիս գետակի վրա, գտնվում է Ծատուրի կամուրջը: Կառուցել է Շատիվանքի առաջնորդ Սարգիս վարդապետը 1666-ին: Այն լայնաթռիչք կամարով կամուրջ է եղել, շարված է կապտագույն բազալտով: Այժմ մնում է գետի աջ կողմում գտնվող մասը:
Շատինի մոտերքում`Եղեգիս թափվող վտակների վրա, կան նաև 3 այլ կամուրջներ, խաչքարեր, առանց արձանագրությունների կրոնական շինություններ, Աղվանք եկեղեցին:

 

ԳՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԸ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 24-ին Եղեգնաձորի պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց <<Գրչության պատմությունը և Վայոց ձորը>> խորագիրը կրող ցուցահանդեսը, որի  բացումը վստահված էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին:

Ցուցահանդեսը նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին: Ցուցադրությանը ներկայացված էին  Վայոց ձորի թանգարաններից  ու գրադարաններից բերված հազվագյուտ ձեռագրեր, հնատիպ գրքեր, մանրանկարներ, լուսանկարներ և այլն:
Ցուցահանդեսի նպատակը գրատպության  500-ամյակին նվիրված համապետական միջոցառումների մաս կազմելն էր, ինչպես նաև մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը, մարզի հարուստ մշակութային ժառանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:

Ցուցահանդեսին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանը, Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը,  փոխմարզպետ Մ. Հարությունյանը, քաղաքի մշակութային հասարակության ներկայացուցիչներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի իրականացմանն աջակցել են Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը և Պատմական միջավայրերի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը:

Ցուցահանդեսը բաց է  մինչև դեկտեմբերի 4-ը:

Հասցե՝ Մոմիկի 1

ԵՍ ԵՄ ԳԻՐՔԸ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՓԻԻ Վ.ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋ. ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի  16-ին  Վայոց  Ձորի  մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում  տեղի  ունեցավ  հայ  գրատպության  500  ամյակին  և  Թարգմանչաց  տոնին  նվիրված  միջոցառում`  <<Ես  եմ  գիրքը>>  խորագրով: Այն  նպատակ  ուներ  երեխաների  և հասարակության  մեջ  արթնացնելու  գաղափարը` հայ  գրի  և  գրքի,  նրանցով  պայմանավորված  հայ  մշակույթի  անջնջելի  դերն  ու  նշանակությունը  ազգապահպանության  հարցում: Continue reading

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ ՍԲ. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.


Նոյեմբերի 18-ին, եկեղեցու օծման 5-րդ տարելիցի կապակցությամբ, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց ուխտի Սբ. Պատարագ, որից հետո կազմակերպվեց տոնական միջոցառում:

Այն համաքաղաքային բնույթ էր կրում:  Ջերմուկի 1-ին հիմնական դպրոցը հանդես եկավ <<Գրից մինչեւ գրատպություն>> խորագրով ներկայացմամբ: Մանկապարտեզի երեխաների համար կազմակերպվեց կավճանկարչություն՝ հոգեւոր թեմաներով: <<Սյունիք>>ԲՀԿ-ի երեխաների կողմից ներկայացվեց <<Անառակ որդու վերադարձը>> եւ <<Բարի սամարացու>> առակների բեմադրությունը:

Միջոցառումը զարդարեց նաեւ Ջերմուկի արվեստի դպրոցի պարի խմբակը: Իրենց աշխատանքների ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել արվեստի դպրոցի՝ քանդակի դասարանի սաները: Համայնքի հոգեւոր հովիվ Տ. Գալուստ քահանան իր խոսքի մեջ կարեւորեց մատաղ սերնդի հոգեւոր դաստիարակությունը եւ հասարակության մեջ եկեղեցու դերի բարձրացումը: Նաեւ շնորհակալություն հայտնեց բարերար Արսենյան ընտանիքին եւ քաղաքապետին  իրեն մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

Continue reading