ՄԱԼԻՇԿԱՅԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑԻ


Սուրբ Աստվածածնի մոր` Ս. Աննայի անունը կրող եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում:

Այն կառուցվել է 2000 թ.` բարերարությամբ Արա Արշավիրի Աբրահամյանի և օծվել նույն թվականի նոյեմբերի 4-ին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ. <<Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագոյն Կաթողիկոսի Ամենայն Հայոց 2000 թ. կառուցաւ Ս. Աննայ եկեղեցին Արա Արշավիրի Աբրահամյանի բարերարութեամբ>>:

Ս. Աննան քառաթև կենտրոնագմբեթ վեհաշուք եկեղեցի է, ունի մեկ խորան, մեկ մկրտության ավազան, երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևելյան ու հարավային կողմերում, երկու ավանդատուն, որոնցից մեկը մոմավառության համար է օգտագործվում:
Եկեղեցին լուսավորվում է հինգ էլեկտրական ջահերի, ինչպես նաև գմբեթի ութ և եկեղեցու երեսուն լուսամուտների շնորհիվ:

Ս. Աննա եկեղեցին ներսից ունի հիանալի տեսք, այն գրեթե ամբողջովին զարդարված է որմնանկարներով: Խորանի վերևի պատի վրա պատկերված է Ս. Հոգու աղավնակերպ էջքը, այնուհետև գմբեթի կաթողիկեն պահող չորս կամարների անկյուններում պատկերված են չորս Ավետարանիչների` Ս. Մատթեոսի, Ս. Մարկոսի, Ս. Ղուկասի ու Ս. Հովհաննեսի որմնանկարները:

Եկեղեցու պատերին պատկերված են Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության, հրեշտակի կողմից հարության ավետումի դրվագները, ինչպես նաև Հայաստան աշխարհում քարոզած առաքյալների` Ս. Թադեոսի ու Ս. Բարդուղիմեոսի, Հայոց դարձի, գրերի գյուտի և Լուսավորչի տեսիլքի դրվագները հավերժացնող որմնանկարները:

Եկեղեցում առանձնահատուկ դիրք է գրավում Ս. Աննայի որմնանկարը, ում անունով էլ կոչվել է եկեղեցին:

Ս. Աննա եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով: Եկեղեցու բակում կանգնեցված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշահամալիր, որն ունի հայերեն ու ռուսերեն արձանագրություն:
Ս. Աննայի տարածքում առանձնահատուկ կերպով աչքի է ընկնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Նյութը պատրաստեց Տեր Բարդուղիմեոս

քահանա Հակոբյանը

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s