ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Ծաղկազարդը Մեծ Պահքի յոթերորդ կիրակին է, հիշատակը մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ մուտք գործելու:
Քրիստոս հայտնում է աշակերտներին Իր գալիք Տառապանքների մասին` մինչ Երուսաղեմ գնալը: Մոտենալով քաղաքին` մոտակա գյուղ է ուղարկում աշակերտներին` պատվիրելով այնտեղից բերել մի կապված էշ ու մի ավանակ, որպեսզի մուտք գործի Երուսաղեմ:

Մեծ քաղաքի բնակիչները դիմավորում են Հիսուսին, ինչպես վայել էր Փրկչին, Թագավորին` արմավենու ճյուղեր ընծայելով ու իրենց զգեստները փռելով Նրա ճանապարհին:
Եղեգնաձոր քաղաքի բնակաիչներն այս տարի, ապրիլի 17-ին, Ծաղկազարդը դիմավորեցին տոնական տրամադրությամբ, իսկ այցելուների հոսքը եկեղեցի չէր դադարում:

Յուրաքանչյուր ոք, մտնելով Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, հաճելի զգացում էր ունենում` տեսնելով ժպտերես փոքրիկներին` ուռենու ոստերով հյուսած ծաղկեպսակներով:
Սուրբ Պատարագի ավարտին երեխաներն օրհնված ոստեր բաժանեցին ներկաներին` չմոռանալով ասել իրենց սրտի խոսքը.
-Թո’ղ Քրիստոս բոլորիս օրհնություն, խաղաղություն, սեր, հոգու մաքրություն ու հավատի լույս բերի:
Դուրս ենք գալիս եկեղեցուց: Օրն այնքան էլ արևոտ չէր, բայց երեխաների հոգու արևը բավականացնում էր ամենքին` և’ ժպտերես անցորդներին, և’ ուսաողներին, և’ քաղցրախոս մայրերին, և’ բարձրահարկ շենքերում ապրողներին, բոլորի՜ն, բոլորի՜ն:

-Ե′ ս, ե′ ս, Աստված իմ, գիտե՞ ք՝ ում նվիրեցի ձոռքումս եղած ուռենու ճյուղը՝ հենց մեր դպրոցի տնօրենին,- հուզված ասում էր երեխաներից մեկը:

Դալար ու թարմ վերջին ուռենու ոստերով փոքրիկների խումբն ահա բարձրանում է  <<Գիտելիք>> համալսարանի աստիճաններով վեր: Նրանք մերթ ընդ մերթ շրջվում ու նայում էին մեզ` այնքա՜ն երջանիկ, այնքա՜ն ուրախ:

Զվարթ տրամադրությամբ այնուհետև ուղևորվեցինք Մալիշկա գյուղիՍբ. Աննա եկեղեցի: Այստեղ Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգենքահանա Հովհաննիսյանին անհամբեր սպասում էին փոքրիկները: Տեսնելով նրան` երեխաները ժպտալով մոտեցան ու ողջունեցին:
Տեր Վազգենն այստեղ ևս ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդը, այնուհետև կատարեց մանուկների օրհնության կարգ:
Ծաղկազարդի մասնակիցները երբեք չեն մոռանա եկեղեցում լսածխոսքը.  -Այս մանուկների աչքերով պիտի նայենք աշխարհին, մարդկանց: Լինենք նրանց նման` հեզ ու խոնարհ, որովհետև  <<Խոնարհ հոգին Աստված չի արհամարհում>> (Սաղմ. 50,19):

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի

լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s