Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան


Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 27-ին Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղում:

Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:

1982 թ. ընդունվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգայն  Հոգեւոր Ճեմարան:

1986 թ.  գերազանց գնահատականներով ավարտել է ճեմարանը` պաշտպանելով «Սյունյաց Աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակ» ավարտաճառը:

1987 թ., ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1989 թ. նոյեմբերի 6-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

1992թ. պաշտպանել է վարդապետական թեզ` «Հայր Մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ» թեմայով:

1989-92թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

Դասավանդել է Գեւորգայն Հոգեւոր Ճեմարանում, աշխատել Քրիստոնեական քարոզչության կենտրոնում` որպես տնօրեն, «Էջմիածին» ամսագրի խմբագրությունում:

1993թ. աշնանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի Սրբատառ կոնդակով  նշանակվել է Սյունյաց թեմի Առաջնորդ:

1996 թ., Ձեռամբ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:

Հեղինակ է մի շարք հոդվածների եւ գրքերի, որոնցից են` «Նախաշավիղ քրիստոնեական կրթության» (Սբ. Էջմիածին, 1990, վերահրատ. Երևան, 1991), «Հայր Մեր»-ի մեկնություններն ըստ Գրիգոր Տաթևացու»(Երևան, 1992), «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից»:

2006թ.-ին պաշտպանել է թեկնածուական՝ <<Սյունյաց մետրոպոլիտական Աթոռը>> թեմայով:

2010թ. դեկտեմբերի 10-ից առ այսօր Վայոց Ձորի թեմի Առաջնորդն է:

Advertisements

“Hay fire”-ը “ՆՌԱՆ ՀԱՏԻԿ” ՓԱՌԱՏՈՆՈՒՄ


This slideshow requires JavaScript.

 



Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, ելույթ ունեցավ  Վայոց ձորի մարզը ներկայացնող Վայոց Ձորի թեմի <<Hay Fire>> պարի  խումբը :

Խումբը   մասնակցում էր <<Նռան հատիկ >> մանկապատանեկան  թատերական 12-րդ փառատոնին, որը նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին: Փառատոնին մասնակցում էին տարբեր մարզերից  եկած թատերախմբերը:  Խմբի ելույթը  շատ մեծ  արձագանք ստացավ: Continue reading

Գրից մինչև գիրք


This slideshow requires JavaScript.


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական  դպրոցի դահլիճում 2012թվականի  նոյեմբերի 7- ին կազմակերպվեց հայ տպագրության 500-ամյակին ու Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված «Գրից մինչև գիրք» հանրապետական միջոցառման դպրոցական փուլը: Միջոցառման կազմակերպիչն էր Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի պատասխանատու Ռուզան Կարապետյանը:
Ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Բեմը ուներ պատշաճ կահավորում: Աշակերտների  շուրթերից հնչում էին Սբ. Մաշտոցի, հայ գրի, հայոց պատմության լուսավոր ու փառահեղ անցյալի, հայ տպագիր գիրք ստեղծողի՝ Հակոբ Մեղապարտի սուրբ գործի,  հայրենիքի մասին հիշարժան խոսքեր՝ պարուրված խնկաբույր շարականներով ու հայրենասիրական երգերով:

Continue reading

Բարկություն և հեզություն



This slideshow requires JavaScript.


Հոկտեմբերի 25-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից բարկությունը:

Սեմինարի բանախոսն էր Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը, ով սեմինար-քննարկումն սկսեց աղոթքով: Տեր Կոմիտասը նշեց,  որ այն մեղքն է մահացու  կոչվում, երբ այն սպանում է մարդու հոգին և զրկում է մարդուն բարիք գործելուց:

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը`
1 Ինչու՞ է բարկությունը այդքան վտանգավոր հոգևոր կյանքի  համար

2.Որո՞նք  են  բարկության  վնասները

3. Բարկությունը ունի՞ դրական կողմեր:

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց` ներկաները հնչեցրեցին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Տեր Կոմիտասը սեմինարն ամփոփեց Հակոբոս առաքյալի խոսքով. «Հիշեցե՛ք, իմ սիրելի եղբայներ և քույրեր, որ պետք է լինել ավելի լսող, քան խոսող, հեշտությամբ մի՛ բորբոքվեք, իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծու արդար ծրագիրն իրականացնել, ուստի թոթափեցե՛ք ձեզնից ամեն կեղտոտ սովորություն ու չար ցանկություն և հեզությամբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված Աստծու խոսքը, որ կարող է փրկել ձեզ»:

Սեմինար_քննարկումն ավարտվեց միասնական Աղոթքով:

 Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

  25.10.12