Գրից մինչև գիրք


This slideshow requires JavaScript.


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական  դպրոցի դահլիճում 2012թվականի  նոյեմբերի 7- ին կազմակերպվեց հայ տպագրության 500-ամյակին ու Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված «Գրից մինչև գիրք» հանրապետական միջոցառման դպրոցական փուլը: Միջոցառման կազմակերպիչն էր Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի պատասխանատու Ռուզան Կարապետյանը:
Ներկա էին հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Բեմը ուներ պատշաճ կահավորում: Աշակերտների  շուրթերից հնչում էին Սբ. Մաշտոցի, հայ գրի, հայոց պատմության լուսավոր ու փառահեղ անցյալի, հայ տպագիր գիրք ստեղծողի՝ Հակոբ Մեղապարտի սուրբ գործի,  հայրենիքի մասին հիշարժան խոսքեր՝ պարուրված խնկաբույր շարականներով ու հայրենասիրական երգերով:

Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Վայոց Ձորի թեմի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը, մարզային կրթության վարչության տեսուչ Ավագ Գաբրիելյանը, և  դպրոցի տնօրեն Անահաիտ Սարգսյանը:

Ներկաները դահլիճից հեռացան` հոգևոր մշակույթին նվիրված բազմաբովանդակ միջոցառման տպավորությամբ հագեցած:

Վայոց Ձորի թեմի

Քարոզչական կենտրոն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s