Վայոց Ձորի թեմ

“Hay fire”-ը “ՆՌԱՆ ՀԱՏԻԿ” ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Advertisements

 



Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում` Գարեգին Նժդեհի հրապարակում, ելույթ ունեցավ  Վայոց ձորի մարզը ներկայացնող Վայոց Ձորի թեմի <<Hay Fire>> պարի  խումբը :

Խումբը   մասնակցում էր <<Նռան հատիկ >> մանկապատանեկան  թատերական 12-րդ փառատոնին, որը նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին: Փառատոնին մասնակցում էին տարբեր մարզերից  եկած թատերախմբերը:  Խմբի ելույթը  շատ մեծ  արձագանք ստացավ: Խմբի ելույթն հիացմունքով դիտեցին ներկաները և նրանց նկատմամբ իրենց համակրանքն արտահայտեցին բուռն ծափողջույններով:
Խումբը մասնակցության համար  ստացավ շնորհակալագիր:

Վայոց Ձորի թեմի
Երիտասարդաց միություն
Advertisements