Ագահություն և ողորմածություն



This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 8-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից  ագահությունը:
Սեմինարի բանախոսն էր Տեր Վազգեն  քահանա Հովհաննիսյանը, ով սեմինար-քննարկումն սկսեց աղոթքով: Նրա բանախոսությունը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների`

1. Ինչու՞ է ագահությունը մտնում 7 մահացու մեղքերի մեջ.

2.Որո՞նք  են  ագահության  հետևանքները.

3. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ագահությունը:

Տեր Վազգենը ընթերցեց 2 առակ  ագահության մասին ,որից հետո էլ ավելի ակտիվացավ քննարկումը:

Թեմայի վերաբերյալ իր  մասնագիտական կարծիքը արտահայտեց հոգեբան Նելլի Խուդոյանը:

ՏերՎազգենը սեմինարն ամփոփեց` մեջբերելով Եսայի մարգարեն խոսքը .«Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի»(Եսայի 58.10):

Սեմինար_քննարկումն ավարտվեց միասնական Աղոթքով:

 Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

  08.11.12

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s