Ծուլություն և աշխատասիրություն


Նոյեմբերի 1-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից ծուլությունը:

This slideshow requires JavaScript.


Սեմինարի բանախոսն էր Տեր Վազգեն  քահանա Հովհաննիսյանը, ով սեմինար-քննարկումն սկսեց աղոթքով: Նա ներկայացրեց ծուլության առաջացման հիմքերը, դրանց վնասակար հետևանքները հոգևոր կյանքի և բացասական ազդեցությունը առհասարակ մարդու կյանքի վրա :

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը`

1 Ինչու՞ է ծուլությունը այդքան վտանգավոր հոգևոր կյանքի  համար:

2.Որո՞նք  են  ծուլության հետևանքները:

3. Ինչպե՞ս կարելի է հաղթահարել ծուլությունը:

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց, ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Թեմայի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց հոգեբան Նելլի Խուդոյանը` ներկայացնելով այս մոլության հոգեբանական վերլուծությունը:

Տեր Վազգենը սեմինարն ամփոփեց`  մեջ բերելով  հատված Սբ. Հովհան Ոսկեբերան, «Խրատանի ապաշխարության» ժողովածուից. «Իմանալով, թե ինչքան վնասակար է ծուլությունը և որքան օգտակարություն կա աշխատասիրությունից, խուսափենք առաջինից և ամուր բռնվենք վերջինից, որպեսզի մենք թե այս կյանքում ապրենք բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնենք մեր ունեցվածքից`կատարելագործելով մեր հոգին և թե ստանանք հավիտենական բարիքները»:

Սեմինար_քննարկումն ավարտվեց միասնական Աղոթքով:

 Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

  01.11.12

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s