Վայոց Ձորի թեմ

ՀԱՅ –ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

Advertisements

This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 14-15-ին Եղեգնաձոր քաղաքի երկրագիտական թանգարանում բացվեց հայ-իրանական արվեստի համատեղ ցուցահանդեսը, որին  իր մասնակցությունն ունեցավ նաև Վայոց Ձորի թեմի բատիկի խմբակը:

Ցուցահանդեսին ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամարին, Պարկաստանից ժամանած մասնակիցներ, Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնեությունը և արվեստագետներ:

Ցուցահանդեսի ընթացքում երկու տարածաշրջանները ներկայացրին կիրառական արվեստի տարբեր ճյուղեր, մասնավորապես` գեղանկարչություն, բատիկա, պլաստիկա, փայտամշակություն, ձեռագործություն, մաքրամե և այլն:

Ցուցահանդեսը շարունակական է, քանի որ մեկ ամսից նախատեսվում է ցուցահանդես նաև Պարսկաստանում, ուր մասնակցելու հրավեր է ստացել նաև Վայոց Ձորի թեմի բատիկի խմբակը:

Բատիկի խմբակը պատրաստվում է մասնակցել նաև բարեգործական ցուցահանդես-վաճառքի, որը կազմակերպվելու է ՀԵԿԱ-ի (Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա) կողմից (դեկտեմբերի 8-9-ը):

Նելլի Հովհաննիսյան
Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի
բատիկի խմբակի ղեկավար

Advertisements