ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ


This slideshow requires JavaScript.


Վերջերս տեղի ունեցավ Համբարձում Կարապետյանի <<Վայոց Ձորն ու նրա հուշարձանները>> գրքի շնորհանդեսը: Հեղինակը սույն ժողովածուով ընթերցողին է ներկայացնում <<Վայոցձորյան հուշարձանները>> պատմական ակնարկով, <<Վայք>> մենագրությամբ, <<Ուրանալ չի կարելի>>` Շուշիին նվիրված հոդվածով, <<Վայոց Ձորի նոր ժամանակների հուշարձանները>>` իր ապրած ժամանակաշրջանի իրադարձությունների, խորհրդային կարգերի հաստատման ու ամրապնդման, Հայրենական մեծ պատերազմի համար մարտնչած վայոցձորցիների մասին վավերագրությամբ:

Ներկա էին Վայոց Ձորի մարզպետ` Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակիցներ, հեղինակի համագյուղացիներ, մտավորականներ, ուսանողներ և այլոք:
Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով հանդես եկան Վայոց Ձորի մարզպետ` Էդգար Ղազարյանը, փոխմարզպետ` Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն` Կամո Սահակյանը, գրքի խմբագիր` Յուրիկ Կարապետյանը, գրողների միության Վայոց Ձորի մասնաճյուղի նախագահ Ֆոլիկ Հակոբյանը, պատմաբան` Կառլեն Կարապետյանը, արձակագիր Սերյոժա Գասպարյանը, հեղինակի համաերկրացի 90 – ամյա հայրենական պատերազմի և աշխատանքի վետերան Բագրատ Սարգսյանը, գրողի թոռները` Ռուզան Կարապետյանը և Արտակ Կարապետյանը:
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի գզրոցներում թերևս կկորչեին ներկա գրվածքները, եթե պատահաբար դրանք չնկատեր մեծարգո Եփրեմ Թադևոսյանը, և հենց ինքն էլ կենդանության շունչ հաղորդեց գրվածքներին իր մեկենասությամբ: Իր շնորհակալական ելույթի ընթացքում հարգարժան Եփրեմ Թադևոսյանը ասաց.<<Համբարձում Կարապետյանը հիրավի եղավ <<շունչ ներշնչող>>, ապրեց ու գործեց սրտի ու խղճի թելադրանքով, պարտքի գիտակցումով: Նա չհասցրեց իր գիրքը տեսնել տպագրված, նույնիսկ, թվում է տպագրության գործին խանգարել է հեղինակի պատասխանատվության զգացումը, թե արդյո՞ք ինքն արել է այն ամենը ինչին արժանի են քարերին <<շունչ ներշնչած >> իր նախնիները: Եվ ահա ես թանգարանից դուրս եկա այն հաստատ վճռականությամբ, որ գիրքը պետք է տպագրվի >>: 

Այսօր ուրախ եմ, որ յուրաքանչյուր վայոցձորցի, ով քիչ թե շատ հետաքրքրվում է իր ապրած սուրբ հողի յուրաքանչյուր մասունքով սեղանին կունենա դասագիրք` բաց երկնքի տակ եղած թանգարանի ամենահետաքրքրական սրահի` Վայոց Ձորի, մասին:
Երևի աստվածային նախախնամությամբ էր, որ հենց այս տարի լույս տեսավ գիրքը. քանի որ այս տարի Հայաստանը նշում է Մաշտոցի ծննդյան 1650 ամյակը և հայոց տպագրության 500 ամյակը:

Շնորհակալություն այս գործը Հավերժացնողներին:

Ռուզան Կարապետյան

ՔԴԿ-ի տնօրեն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s