Վայոց Ձորի թեմ

ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋԵՐՄՈՒԿԻ 1-ԻՆ ՀՒՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Advertisements

 

Հոկտեմբերի 17-ին Ջերմուկի 1-ին հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայ գրերի գյուտին,  թարգմանչությանը և հայ գրի տպագրության 500 ամյակին նվիրված  միջոցառում, որին մասնակցում էր նաև Ջերմուկ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գալուստ  քհն Սահակյանը:

Աշակերտները հրաշալի ներկայացրին հայ գրերի գյուտից մինչև հայ գրքի տպագրությունն (405-1512թթ.) ընկած ժամանակահատվածը՝ անդրադառնալով և Եռամեծ Վարդապետներին՝ իրենց գործունեությամբ, և գրիչներին՝ իրենց անուրանալի աշխատանքով, որոնց շնորհիվ Աստվածաշունչը և բազում բազմաժանր գրականություն ունեցանք հայերեն և բազմացվեցին ու պահպանվեցին:

Միջոցառմանը ներգրավված էին շուրջ 46 երեխաներ տարբեր դասարաններից (2-րդ-10-րդ):

Համայնքի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն Սահակյանն իր խոսքի մեջ  շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն տիկին Լ. Բաղդասարյանին և ուսուցչական ողջ կազմին՝ մատաղ սերնդին մեր պատմության կարևոր իրադարձություններին հաղուդակից դարձնելու համար` միաժամանակ կարևորելով դպրոցում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Միջոցառումն ավարտվեց Տեր Հոր կողմից երեխաների օրհնությամբ:

 Տեր Գալուստ  քահանա Սահակյան
 Ջերմուկ համայնքի հոգևոր հովիվ
Advertisements