ԵՍ ԵՄ ԳԻՐՔԸ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐՓԻԻ Վ.ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋ. ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի  16-ին  Վայոց  Ձորի  մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցում  տեղի  ունեցավ  հայ  գրատպության  500  ամյակին  և  Թարգմանչաց  տոնին  նվիրված  միջոցառում`  <<Ես  եմ  գիրքը>>  խորագրով: Այն  նպատակ  ուներ  երեխաների  և հասարակության  մեջ  արթնացնելու  գաղափարը` հայ  գրի  և  գրքի,  նրանցով  պայմանավորված  հայ  մշակույթի  անջնջելի  դերն  ու  նշանակությունը  ազգապահպանության  հարցում:

Ծրագիրը  հագեցված  էր  իմաստալից  բովանդակությամբ,  այն  հակիրճ  էր  և  ընդգրկում  էր  խորը  բովանդակալից  տեսարաններ,  որն  էլ  խորհել  էր  տալիս  ծրագրի  նպատակի  շուրջ:

Ներկայացնող  երեխաները  յուրովի պատրաստված  լինելով  մեծ  ակնածանքով   ու  շնորքով  ներկայացրին  Մեծ  ուսուցչի  երկնատուր  գրերի  ստեղծման  տեսարանը,  որն  ուղեկցվում  էր  մաշտոցյան  աղոթք-բանաստեղծությամբ  և  ապաշխարության  տաղերով:  Այնուհետև  հայ  սրբացած  այրերի  /Ս.  թարգմանիչներից  մինչև  Կոմիտաս   և  մեր  օրերի  գրողներ/,  հրեշտակների կատարմամբ  նրանց շարականների  ուղեկցությամբ,  Եդեմական  կյանքի  տեսարաններով  ներկայացվում  էր   նրանց  ազգապահպան  անջնջելի  գործերը:  Իսկ   “աշակերտ-գրքերը”  Աստվածաշունչ  մատյանի  և  հայ  գրքի  անունից  ներկայացան  իրենց  ստեղծման  պատմության,  անցած  ծանր  ու  դժվարին  ուղիների  և  ոգեղեն ,  աննյութական  ու  անկործան  լինելու  մասին:

Դահլիճը  զարդարված  էր  երեխաների  մանրանկարներով  և   թեմային  վերաբերվող  տարբեր  ստեղծագործություններով:

Միջոցառմանը  իրենց  օրհնությունն  էին  բերել  Վայոց  Ձորի  թեմի  հոգևոր  հովիվներ  Տեր  Վազգեն  քահանա  Հովհաննիսյանը,  Տեր  Սահակ  քահանա  Մարտիրոսյանը:  Մասնակցում  էին  նաև  մարզի  դպրոցներից  Հայոց  եկեղեցու  պատմության  ուսուցիչներ  և  ծնողներ:

Ծրագիրը  պատրաստվել  և  իրականացվել  էր  դպրոցի  Հայոց  եկեղեցու  պատմության  ուսուցչուհի  Հեղինե  Սաղաթելյանի  նախաձեռնությամբ,  նա  էլ  իր  աջակցությունն  էր  ստացել  դպրոցի տնօրինության  և  կազմակերպիչի  կողմից:

Արփիի  միջն.  դպրոցի  տնօրինություն
Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s