Վայոց Ձորի թեմ

ՈՐԿՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ

Advertisements

 

Նոյեմբերի 22-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ թեմի Երիտասարդաց միության հրավիրած սեմինար-քննարկումը, որի թեման էր 7 մահացու մեղքերից  որկրամոլությունը  և բղջախոհությունը:

Սեմինարի բանախոսն էր Տեր Կոմիտաս քահանա Տիգրանյանը, ով սեմինար-քննարկումն սկսեց աղոթքով: Տեր Կոմիտասը վկայակոչեց Սբ. Հովհան Ոսկեբերանի խոսքերը.  «Հագեցվածությունը մոտեցնում է ծերության, բթացնում է զգացումները, մթագնում է միտքը, կուրացնում է գիտակցության խորաթափանցությունը, բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնում, առաջացնում է մեծ ծանրաբեռնվածություն և անհարկի պարարտություն»:
Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

1. Որկրամոլության հետևանքները,

2. Որկրամոլությունը հաղթահարվում է աղոթքով, պահքով, չափավորությամբ,

3.Բղջախոհությունը` թշնամի մարդուն:

Այս հարցերի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց` ներկաները հնչեցրին հետաքրքիր և տարբեր կարծիքներ:

Տեր Կոմիտասը սեմինարն ամփոփեց հետևյալ  խոսքով.  <<Վա՛յ նրան, ով ծառայում ու անվարձ է մնում. բայց էլ ավելի վա՛յ նրան, ով ծառայությունից տուժում է, ինչպիսին է մարմնի ու որկորի ծառան: Ով սանձ չի դնում երիվարի բերանին, բնավ չի հոգում, թե կգահավիժի, և ով ժուժկալությամբ չի նվաճում մարմինը, անփույթ է իր գլորման>>:

Սեմինար-քննարկումն ավարտվեց միասնական Աղոթքով:

 Վայոց Ձորի թեմի
Երիտասարդաց միություն
  22.11.12
Advertisements