ՊԱՏՎՈԳՐԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ


Հոկտեմբերի 8-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում կայացած սեմինար- քննարկման արդյունքում  ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանի առաջարկությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի  դպրոցներում   նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպվեց հայ տպագրության 500-ամյակին ու Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված «Գրից մինչև գիրք» խորագիրը կրող միջոցառումներ և թեմատիկ ցուցահանդեսներ: 

 Մասնակից դպրոցներ՝  Continue reading

Advertisements

ՔԴԿ-Ի ՍԱՆԵՐԻ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ


This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 23-ին Վայոց Ձորի թեմի  Քրիստոնեական դաստիարակության և <<Հույս և ապագա>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Եղեգնաձորի թիվ 2 դպրոցում  կազմակերպվեց Ամանորին նվիրված միջոցառում: Continue reading

ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ


 

Սուրբ Ստեփանոս նախասարկավագը Քրիստոսի համար նահատակված աոաջին անձն է, Աստծու հանդեպ մեր ունեցած սիրո եւ նվիրումի խորհրդանիշը: Նա դարձավ նախավկան Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդին լինելու ճշմարտության: Անմնացորդ սիրո եւ նվիրումի պանծացումն են անմահ այն էջերը, որոնք Գործք Աոաքելոցի 6-8-րդ գլուխներում նվիրված են Սուրբ Ստեփանոսին:

Քանի որ Սուրբ Ստեփանոս նախավկայի անունն անմիջականորեն կապված է Երուսաղեմի՝ Քրիստոսի աոաջին Եկեղեցու ստեղծման պատմության հետ, ուստի հարկ ենք համարում նախ համառոտ տեղեկություններ տալ այդ Եկեղեցու մասին:

Քրիստոսի համբուրձումից հետո հրեաների կողմից մեծ հանդիսությամբ նշվող Պենտեկոստեի օրը (Զատկից՝ Տիրոջ հրաշափառ Հարությունից 50-օր հետո) Նա իր խոստման համաձայն (Հովհ. ԺԴ:26-27) մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեց Վերնատանը սպասող իր առաքյալներին, եւ նրանց վրա հրե լեզուներ երեւացին: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Այս հրաշալի երեւույթից զարմացած եւ Պետրոս առաքյալի ոգեշունչ քարոզից ազդված՝ մոտ 3000 մարդ դարձի եկավ եւ մկրտվեց այդ օրը, ու հետագայում էլ «նրանք շարունակեցին հաստատուն կերպով հետեւել առաքյալների վարդապետությանն ու հաղորդությանը, հացը բեկանելուն ու աղոթքներին»:Առաքյալներն ու դարձի եկածների այս բազմության միությունը կազմեց Քրիստոսի առաջին եկեղեցին  ( Գործք Բ ):

Հոգեգալստյան օրը տեղի ունեցած այս երկնային հրաշքից եւ Քրիստոսի Եկեղեցու առաջին նորադարձ անդամների մկրտությունից հետո կամաց-կամաց սկսվեցին ընդլայնվել քրիստոնեական քարոզչության սահմանները, եւ եկեղեցու նվիրյալների թիվն ավելացավ: Տարբեր վայրերից Երուսաղեմ եկողները, ըմբոշխնելով Քրիստոսի հավատի կենսաճառագ լույսը, դարձի եկան եւ համալրեցին քրիստոնեական առաջին համայնքը: Նրանց մեջ էին նաեւ զանազան վայրերից Երուսաղեմ եկած մարդիկ, «որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում  եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փոուգիայում եւ Պանփյուլիայում, Եգիպտոսում եւ Կյուրենիայի հարեւան Լիբեայի շրջաններում, եւ Հոոմից եկածներ՝ թե’ հրեաներ եւ թե’ հրեության դարձածներ, կրետացիներ եւ արաբներ…» (Դործք Բ:9): Ի դեպ ս.Տերտուղիանոս (160-220) եւ ս.Օգոստինոս (354-430) հայրապետների մոտ աոկա, ինչպես երեւում է Գործքի տակավին չխմբագրված օրինակում, «Հրեաստան»-ի փոխարեն կենցաղավարել է «Հայաստան» բաոը, ինչն ինքնին վկայում է,  որ Պենտեկոստեի օրերին Երուսաղեմում եղել են նաեւ հայեր, որոնք դարձի են եկել, վայելել Սուրբ Հոգու կենագործող շնորհները: Ինչեւիցե, նրանք, «ովքեր հավատացին, միասին էին, եւ ամեն ինչ ընդհանուր ունեին, եւ նրանք վաճաոեցին իրենց ունեցվածքն ու իրերը եւ բաժանեցին բոլորին՝ ըստ յուրաքանչյուրի կարիքի: Եվ Աստված օրեցօր ավելացնում էր նրանց, ովքեր փրկվում էին» (Գործք Բ:44-47): Շատ կարճ ժամանակահատվածում հավատացյալների թիվը հասավ մոտ 5000-ի, որը աոաջ բերեց ամենօրյա ողորմության բաշխման լուրջ դժվարություն: Սա գանգատների տեղիք տվեց մասնավորաբար հունախոս, այսպես կոչված, հելլենացած հրեաների միջավայրում: Առաքյալները, որոնք հիմնականում քարոզչությամբ էին զբաղվում, նրանց բողոքները հաշվի առնելով, աոաջարկեցին հավատացյալների միջից ընտրել յոթ վկայված՝ Հոգով եւ իմաստությամբ լի անձերի:

Ընտրվեցին յոթ անձնավորություններ՝ Ստեփանոսը, Փիլիպոսը, Պրոքորոնը, Նիկանորան, Տիմոնան, Պարմենան եւ Նիկողայոսը, որոնց վրա դրվեցին հասարակաց սեղանները սպասավորելու, աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու պարտականությունները: Եվ «նրանց կանգնեցրի առաքյալների առաջ եւ աղոթք անելով՝ նրանց վրայ ձեռք դրեցին» (այսինքն՝ ձեռնադրեցին սարկավագ): Այս յոթ սարկավագները դարձան Քրիստոնեական Եկեղեցու առաջին սպասավորները, որտեղից էլ բխում է սարկավագ բառի ստուգաբանությունը: Այն նշանակում է սպասավոր, ծաոայող,օգնական: Այս բառի իմաստն այսօր էլ նույնն է, որովհետեւ սարկավագն այսօր սպասարկում է հոգեւոր սուրբ Սեղանը, օգնում պատարագիչ քահանային, խնկարկություն է անում, ժամերգության ընթացքում կարդում սաղմոսներ, ծիսական քարոզներ եւ այլն: Այս յոթ շնորհալի սարկավագների ընտրությունը հատկանշական էր նաեւ նրանով, որ Քրիստոնեական Եկեղեցու աոաջին ընտրությունն էր, եւ Սուրբ Ստեփանոսը այս յոթ սարկավագներից աոաջինն ընտրվեց, որի համար կոչվեց նաեւ նախասարկավագ:

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴԿԱԲԱՂՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

25.12.2012թ.

ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ


ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Սուրբ Ստեփանոս նախասարկավագը Քրիստոսի համար նահատակված աոաջին անձն է, Աստծու հանդեպ մեր ունեցած սիրո եւ նվիրումի խորհրդանիշը: Նա դարձավ նախավկան Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդին լինելու ճշմարտության: Անմնացորդ սիրո եւ նվիրումի պանծացումն են անմահ այն էջերը, որոնք Գործք Աոաքելոցի 6-8-րդ գլուխներում նվիրված են Սուրբ Ստեփանոսին:

Քանի որ Սուրբ Ստեփանոս նախավկայի անունն անմիջականորեն կապված է Երուսաղեմի՝ Քրիստոսի աոաջին Եկեղեցու ստեղծման պատմության հետ, ուստի հարկ ենք համարում նախ համառոտ տեղեկություններ տալ այդ Եկեղեցու մասին:

Քրիստոսի համբուրձումից հետո հրեաների կողմից մեծ հանդիսությամբ նշվող Պենտեկոստեի օրը (Զատկից՝ Տիրոջ հրաշափառ Հարությունից 50-օր հետո) Նա իր խոստման համաձայն (Հովհ. ԺԴ:26-27) մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեց Վերնատանը սպասող իր առաքյալներին, եւ նրանց վրա հրե լեզուներ երեւացին: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Այս հրաշալի երեւույթից զարմացած եւ Պետրոս առաքյալի ոգեշունչ քարոզից ազդված՝ մոտ 3000 մարդ դարձի եկավ եւ մկրտվեց այդ օրը, ու հետագայում էլ «նրանք շարունակեցին հաստատուն կերպով հետեւել առաքյալների վարդապետությանն ու հաղորդությանը, հացը բեկանելուն ու աղոթքներին»: Continue reading

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ


Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Վայոց Ձորի Թեմի առաջնորդարանում, Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի բարձր կարգադրությամբ, ատենապետությամբ փոխառաջնորդ Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ թեմական քահանայից հաշվետու ժողով, որի ընթացքում թեմի  քահանանաները և փոխառաջնորդը հանդես եկան իրենց գործունեության տարեկան հաշվետվություններով:

Continue reading