ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 29-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում  հովանավորությամբ առաջնորդ  Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի և <<ՀՈՒՅՍ ԵՎ ԱՊԱԳԱ>>  երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր  նախագահ` Էլմիրա  Պողոսյանի նախաձեռնությամբ բացվեց  <<Մանկության մոլորակ>> խմբակը:

  Թեմի փոխառաջնորդ  Զարեհ վարդապետ Կաբաղյանն օրհնեց սրահը, ողջունեց ներկաներին, բոլորին փոխանցեց առաջնորդ Սրբազան Հոր օրհնությունները և կարևորելով խմբակի  գործունեությունը`  նախաձեռնողներին մաղթեց  ուժ և կորով :

Այստեղ արվում է ամեն ինչ մանկությունն առավել ուրախ ու պայծառ դարձնելու համար: Փոքրիկներին տրամադրվում են ինքնադրսևորման ամենաանվտանգ ու գունագեղ միջոցները` մատիտներ, գուաշներ, ծեփամածիկ (պլաստիլին) և այլ պարագաներ: Երկուսուկես տարեկանը լրացած յուրաքանչյուր երեխա կարող է դառնալ “Մանկության մոլորակի” լավագույն ընկերը:

<<Մանկության մոլորակում>> արվում է ամեն ինչ երեխայի կատարելագործման և ինքնազարգացման համար: Նյութերի գույները, ներկելու համար նախատեսված խաղալիքներն ու այլ պարագաներն ընտրում է հենց երեխան: Այս հարցում երեխային ընձեռվում է անսահման ազատություն` ճաշակի, գունային ընկալումների, մտքի ճկունության ու կողմնորոշման հմտությունների զարգացմանը նպաստելու միտումով:

Ներկա էին ծնողներ, երեխաներ և ուսուցչուհիներ, որոնց հաճելի անակնկալ մատուցեցին  ծաղրածուները և հեքիաթային հերոսները:

Վայոց Ձորի թեմի

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

                                                                                                               29.11.12

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s