ՈւՍՈՒՑՉԱՑ ՀԱՎԱՔ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


This slideshow requires JavaScript.

Նոյեմբերի 30-ին  Վայոց ձորի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ  <<Հայոց եկեղեցու պատմության>> ուսուցիչների  հերթական սեմինար-հանդիպումը:

Հավաքը սկսվեց աղոթքով, ապա փոխառաջնորդ  Զարեհ վարդապետ  Կաբաղյանը շնորհակալություն հայտնեց նախորդ ժողովի ընթացքում հաստատված  գրերի գյուտին և գրատպությանը նվիրված մշակութային միջոցառումներ և այս ծրագրի շրջանակներում ցուցահանդեսներ բոլոր դպրոցներում կազմակերպելու համար:

Այնուհետև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն` Ռ. Կարապետյանի  առաջարկով յուրաքանչյուր ուսուցիչ ներկայացրեց իր կատարած աշխատանքը: Ապա Եղեգնաձորի առաջին հիմն. դպրոցի  Հայոց եկեղեցու պատմության  ուսուցչուհի Նարինե  Գրիգորյանը ուսուցիչներին նեկայացրեց ամփոփիչ դասի մեթոդի օրինակ.  եղան բուռն քննարկումներ,  ուսուցիչներն  իրենց առաջարկություններով հանդես եկան:

Քննարկման վերջում Ռ. Կարապետյանը  առաջարկեց  Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել դպրոցներում: Հայր սուրբն,  արժևորելով  տոնի  խորհուրդը,  կարևորեց  միջոցառումների կազմակերպումը և նշանակությունը: Ուսուցիչնները խանդավառությամբ  ողջունեցին այս առաջարկները և պատրաստակամություն հայտնեցին  իրենց համայնքներում կազմակերպել  Սուրբ Ծննդյան տոնին  նվիրված միջոցառումներ:

Կայանալիք միջոցառումները կլուսաբանվեն Վայոց ձորի թեմի կայքում:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:
Ուսուցչաց հավաքը փակվեց աղոթքով:

Վայոց Ձորի թեմի

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

                                                                                                               30.11.12

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s