ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԻՐՔ.ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՉԻՎԱՅԻ ԴՊՐՈՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

2012թ. նոյեմբերի 22-ին Չիվայի դպրոցում կայացավ աշակերտական գիտխորհրդի նիստ: Այն նվիրված էր հայ գրատպության 500 ամյակին: Նիստին մասնակցում էին Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը,  Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ի Վայոց Ձորի թեմի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը: Միջոցառումը կազմակերպել և զեկուցումով հանդես եկավ <<Հայոց եկեղեցու պատմություն>> առարկայի ուսուցչուհի Ս. Հարությունյանը:

Նա նշեց, որ աշակերտներն իրենց մտահաղացումներն են արտահայտել  թղթի վրա և տարբեր նկարների միջոցով  ներկայացրել մեր ժողովրդի հոգևոր արժեքները: ՔԴԿ-ի ներկայացուցիչ  Հ. Հարությունյանն իր հերթին  բարձր գնահատեց երեխաների անհատական աշխատանքը, հարցերի ու պատասխանների միջոցով ստացավ գոհացուցիչ պատասխաններ աշակերտների կողմից, ովքեր մեկնաբանեցին նաև իրենց նկարները:

Continue reading

Advertisements

Գրից մինչև գիրք.Միջոցառումների շարք Ագարակաձորի դպրոցում


This slideshow requires JavaScript.

 

Վայոց  Ձորի մարզի  Ագարակաձորի Յու. Խաչատրյանի  անվան   միջնակարգ   դպրոցում    հոկտեմբեր-նոյեմբեր   ամիսներին   անց  է  կացվել <<Գրից մինչև գիրք>> խորագրով  միջոցառումների  շարք:

Առաջին միջոցառմանը ելույթ ունեցան  III  դասարանի   աշակերտները  (դասվար`  Ն.Մկրտչյան)` ներկայացնելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի վարքը և գրերի գյուտի պատմությունը, իսկ XI  դասարանի  աշակերտները   (դասղեկ՝ Ջ. Հակոբյան) ներկայացրին Հակոբ Մեղապարտի գործունեությունը և <<Ուրբաթագրքի>> հրատարակման  պատմությունը:

Continue reading