ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ


This slideshow requires JavaScript.

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ Թեմի Երիտասարդաց միության հրավիրած հերթական սեմինարը: Սեմինարն սկսվեց Աղոթքով:

«Հպարտություն և արժանապատվություն» թեմայով բանախոսեց թեմի փոխառաջնորդ  Զարեհ վրդ. Կաբաղյանը, որի բանախոսությունը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների. Continue reading

Advertisements

ԲԱՏԻԿԻ ԽՄԲԱԿԸ ՀԵԿԱ-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻՆ


This slideshow requires JavaScript.

Ամանորին և Սուրբ ծնունդին ընդառաջ  ՀԵԿԱ-ն դեկտեմբերի 8-ին  և 9-ին  <<Կոնգրես>> հյուրանոցում կազմակերպել էր  ցուցահանդես-վաճառք:

ՀԵԿԱ-ի նպատակն է  Հայաստանում  կանանց  դերը բարձրացնել: Այս միջոցառումը ևս նույն առաքելությունն ուներ :

Բարեգործական  ցուցահանդես-վաճառքից հավաքված գումարը ծառայելու է նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը,  կանանց տնտեսական և մշակութային մասնակցությունը խրախուսելու համար: Continue reading

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


 

This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 7-ին Եղեգնաձոր քաղաքում մեկնարկեց 2012 թվականի շախմատի բաց առաջնություն, որը տեղի ունեցավ Մ.Ս.Կ.-ում: Այս առաջնությանը մասնակցում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում գործող շախմատի խմբակի 5 անդամներ: Շախմատի տարածքային բաց առաջնությանը զուգահեռ երեք փուլերով անցկացվեց մրցաշար խմբակի շուրջ 30 պատանիների միջև: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդարանում: Այն սկսվեց Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի Աղոթքով և բարեմաղթանքներով: Սահմանված էր 3 մրցանակային տեղեր: Մրցաշարին մասնակցող 12 պատանի շախմատիստներից առաջին տեղը գրավեց Continue reading

ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԸ


This slideshow requires JavaScript.

Զարեհ վրդ. Կաբաղյան

Քարոզ՝ խոսված Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>> /Ղուկ. 1:35/

Հրեշտակապետի՝ Սբ. Մարիամին հայտնած այս խոսքերը, որով Աստվածային հրաշաստեղծ հովանու ներքո պիտի  ծնվեր Փրկիչն աշխարհի, անուղղակիորեն վերաբերում է նաև մեր Փրկչին ծնողի մորը՝ Սբ. Աննային, որի Աստվածածնով հղանալու օրն է այսօր հիշատակում Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին: Ավանդությունն ասում է, որ Սբ. Մարիամի հայրը՝ Հովակիմը` Դավիթ մարգարեն, իսկ մայրը՝ Աննան, ղևտացինների տոհմի շառավիղներից էին: Չնայած նրանց Աստվածավախ և առաքինազարդ կյանքով ապրելուն ամուլ էին, ծերացել էին՝ անզավակ մնալով: Սակայն հույսերը չէին կորցնում Ամենափրկչից, ամեն օր աղոթում էին, որ Աստված զավակ պարգևի իրենց: Տերը լսում է նրանց թախանձանքը, նրանց սրտից հորդացող հավատն ու հույսը տեսնում և պարգևում է նրանց մի հրաշալի աղջնակ, որի անունը Մարիամ են դնում:

Իբրև Աստուծո պարգևած զավակ ծնողները նրան փոքր տարիքից ընծայում են տաճարին: Նա այդ մատաղ հասակից աչքի էր ընկնում իր  առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, հավատով, Տիրոջ հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով: Այս ամենն նա ժառանգել էր իր ծնողներից, այս դաստիարակությունն ստացել հատկապես Աստվածավախ մորից՝ Սբ. Աննայից, որից ծնվել էր Բարձրյալի զորության հովանավորությամբ: Ահա այս սրբակենցաղ աղջնակը, Աստվածային Կամքին ամբողջովին նվիրվելով, քաջություն ունեցավ ընդունելու երկնային առաջարկը՝ դարձավ Աստվածամայր, Բարեխոսուհի, հոգևոր բարձրագույն դիմագծի տիպար և առաքինության չափանիշ:

Ինչպես սրբազան շարականագիրն է գովաբանում նրան. «Մայր և Կույս, աղախին Քրիստոսի, որ միշտ աշխարհի համար բարեխոսես. քեզ երանի են տալիս բոլոր ազգերը: Մաքուր աղավնի և Երկնքի հարս Մարիամ, տաճար… Աստուծո խոսքի»:

Այսօրվա տոնը համարվում է Աստվածածնի փառաբանության տոներից մեկը, ուստի մեր խորհրդածություններն պիտի լինեն նրա վերաբերյալ: Դեռևս Հին Ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ Փրկիչ պիտի ուղարկի մեզ Իր Որդուն, ով պիտի կատարելապես մարդանա մեզ համար, ով պիտի ծնվի մարդկանց դուստրերից ամեաանաղարտից, ամենասուրբ մի կույսից՝ Սբ Հոգու զորությամբ: Այդ կույսը ելավ Մարիամը, որի հնազանդությամբ իրագործվեց Աստվածային փրկության ծրագիրը:

Բոլոր առաքինությունների մարմնացումը եղավ Սբ. Կույսը՝ իբրև հավացյալ, իբրև մայր, իբրև Աստուծո Կամքը կատարող աննման նվիրյալ, որի շնորհիվ արժևորվեց կնոջ դերը մարդկային քաղաքակրթության մեջ: Քրիստոնեությունից առաջ կինը մարդուն հավասար չէր ընդունվում: Աթենքում և Հռոմում կինը ստրուկի էր նման, գերմանացիների նախնիները վաճառում էին իրենց կանանց, Չինաստանում կինը համարվում էր անհոգի էակ, Հնդկաստանում կանանց ողջ-ողջ թաղում էին իրենց մահացած ամուսինների հետ: Այսպես՝ կինը հին աշխարհում բարոյական, կրոնական և իմաստասիրական հայեցակետով նկատվում էր իբրև հասարակության չնչին մասնիկ, իբրև առարկա: Սբ. Մարիամով քրիստոնեությունը սրբագրեց այս հայեցակետը և բարձրացրեց կնոջ դերը՝ շեշտելով, որ եթե առաջին կնոջ՝ Եվայի միջոցով մեղքն աշխարհ մտավ, ապա նրա արմատից ծնված՝ Սբ Աստվածածինը միջոց դարձավ մարդկանց փրկության, եղավ մեր Փրկչի մայրը: Սբ. Կույսը նախ և առաջ մայրության կատարելատիպը եղավ սերունդների համար:

 Մոր դերն անչափելի է սերունդների դաստիարակության գործում և վճռական, ահա այս հանգամանքով Սբ. Մարիամը համարվում է քրիստոնեական բարոյականության կրողն ու փոխանցողը սերունդներին: Ասված է. <<Կինը իբրև մայր մշտնջենավորում է մարդկային ցեղը և իր շնչի տակ մեծացնում է ապագա մարդուն>>: Այսպես է շարունակվում աստվածային ստեղծագործությունը դարեր ի վեր և կինը մայրության խորհրդով՝ ներքնապես զգում է ծննդյան Աստվածային հրաշք:

Ահա այսպես է բնորոշում այս իրողությունը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետը. <<Կինը կզգա իր էության մեջ սարսուռը արարչագործության ու ծունկի եկած իր ծնած երեխայի առջև, կտեսնե անոր մեջ պտուղը Աստուծո շնորհաբաշխ ուժին և տեսիլքը կունենա նմանվելու Հիսուս Ծնող Սբ. Կույսին>>:

Սբ. Կույսը միշտ կատարելատիպն է եղել հայ մոր, հայ կնոջ: Հայ կինը, հայ մայրը միշտ էլ և՛ օրորոցային երգելիս, և՛ արտը ցանելիս, և՛ կիզիչ անապատներով գաղթելիս ու զենքով իր հայրենիքը պաշտպանելիս Սբ. Մարիամի օրինակն է ունեցել իր առջև:

Continue reading