ԲԱՏԻԿԻ ԽՄԲԱԿԸ ՀԵԿԱ-Ի ԱՄԱՆՈՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻՆ


This slideshow requires JavaScript.

Ամանորին և Սուրբ ծնունդին ընդառաջ  ՀԵԿԱ-ն դեկտեմբերի 8-ին  և 9-ին  <<Կոնգրես>> հյուրանոցում կազմակերպել էր  ցուցահանդես-վաճառք:

ՀԵԿԱ-ի նպատակն է  Հայաստանում  կանանց  դերը բարձրացնել: Այս միջոցառումը ևս նույն առաքելությունն ուներ :

Բարեգործական  ցուցահանդես-վաճառքից հավաքված գումարը ծառայելու է նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը,  կանանց տնտեսական և մշակութային մասնակցությունը խրախուսելու համար:

Ցուցահանդեսին մասնակցում էին  ՀՀ գրեթե բոլոր մարզերը,  այդ թվում նաև Վայոց Ձորի մարզը,  մասնավորապես Վայոց Ձորի թեմի  բատիկի խմբակը:

Տաղավարում տիրում էր տոնական տրամադրություն, քանի որ հիմնականում ներկայացված էին ամանորյա և Սուրբ Ծննդի  թեմայով պատրաստված աշխատանքներ, որոնք հիանալի տոնական նվերներ էին:

ՀԵԿԱ-ն այսպիսի միջոցառումներ կազմակերպում է տարին մի քանի անգամ: Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա մարտ ամսին :

Իսկ բատիկի խմբակը պատրաստվում է մասնակցել ևս մեկ բարեգործական ցուցահադես-վաճառքի, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին  Երևան քաղաքում` <<Անի-Պլազա>> հյուրանոցում:

Վայոց Ձորի թեմի բատիկի խմբակ

Նելլի Հովհաննիսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s