Վայոց Ձորի թեմ

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Advertisements

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի ժողովների դահլիճում տեղի ունեցավ Թեմի Երիտասարդաց միության հրավիրած հերթական սեմինարը: Սեմինարն սկսվեց Աղոթքով:

«Հպարտություն և արժանապատվություն» թեմայով բանախոսեց թեմի փոխառաջնորդ  Զարեհ վրդ. Կաբաղյանը, որի բանախոսությունը կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների.

1)      Յոթ մահացու մեղքերի ընդհանուր ակնարկ,

2)      Հպարտություն,

3)      Քրիստոնեական խոնարհության նշանակություն,

4)      Հպարտության քայքայիչ դերը հասարակական կյանքում,

5)      Ազգային և անձնական արժանապատվություն,

6)      Աղանդներն իբրև ազգային արժանատվության թշնամիներ:

Ապա Երիտասարդաց միության պատասխանատու` Ազատուհի Ստեփանյանը, ներկայացրեց թեման: Սույն նյութի շուրջ Հայր Սուրբը բանախոսեց` հիմնավորելով այն Սուրբ գրային մեջբերումներով: Նյութի շուրջ իրենց տեսակետներն արտահայտեցին Երիտասարդացի ակտիվ անդամները: Հարց ու պատասխանի միջոցով սկսվեց ակտիվ քննարկում: ՈՒսուցողական այս ձեռնարկն ավարտվեց միասնական Աղոթքով:

Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

                       12.12.2012

Advertisements