ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ


 

This slideshow requires JavaScript.

Դեկտեմբերի 7-ին Եղեգնաձոր քաղաքում մեկնարկեց 2012 թվականի շախմատի բաց առաջնություն, որը տեղի ունեցավ Մ.Ս.Կ.-ում: Այս առաջնությանը մասնակցում էր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում գործող շախմատի խմբակի 5 անդամներ: Շախմատի տարածքային բաց առաջնությանը զուգահեռ երեք փուլերով անցկացվեց մրցաշար խմբակի շուրջ 30 պատանիների միջև: Մրցաշարի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդարանում: Այն սկսվեց Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի Աղոթքով և բարեմաղթանքներով: Սահմանված էր 3 մրցանակային տեղեր: Մրցաշարին մասնակցող 12 պատանի շախմատիստներից առաջին տեղը գրավեց Արտակ Հակոբյանը, երկրորդ տեղը` Հայկ Հարութունյանը, երրորդ տեղը` Տիգրան Բաբայանը: Մրցաշարի կազմակերպիչը` շախմատի խմբակի ուսուցիչ Աշոտ Խուդավերդյանը, մրցանակակիրներին հանձնեց քանդակազարդ փայտե գավաթներ և գոհունակության խոսքն ասաց թե’ իր սաներին, թե’ ներկաներին:

Շախմատի խմբակը, գլխավորությամբ շախմատի ակադեմիական մարզիչ Աշոտ Խուդավերդյանի, օրհնությամբ Վայոց Ձորի Առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, 2006թ.-ից գործում է թեմի առաջնորդարանի հարկից ներս:

Խմբակ են հաճախում 6 և 6-ից բարձր տարիքի երեխաներ: Խմբակն ունի առաջին կարգի սաներ, ինչպես նաև հաջող է հանդես եկել հանրապետության  պատանիների շախմատի միջազգային, մարզային առաջնություններում:

Հաղթանակ մաղթենք իմաստուն խաղի մեր իմաստուն սաներին:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s