ԳՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՏՊՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՐԵՆԻԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ


Ի՞նչ  է լեզուն և գիրը, ի՞նչ  դեր են կատարել  դրանք  հայ  ժողովրդի  կյանքում: Գիրը և  լեզուն հայ  ազգի ներկայացուցիչներին, պետության քաղաքացիներին մեկ ամբողջության մեջ շաղկապող կարևոր  միջոցներ են: Մեսրոպ  Մաշտոցը  այն երևելի  այրերից    էր, որը ավելի խորը գիտակցեց գրի անհրաժեշտությունը  և  մենք  բոլորս պարտական   ենք նրան  և միշտ պետք է  խոնարհվենք նրա արած  գործի առջև:

Մեկ ամիս շարունակ Արենիի միջնակարգ դպրոցի սաները, հինգերորդ դասարանից մինչև տասնմեկերորդ դասարան,  պատրաստվում  էին նոյեմբերին տեղի  ունենալիք միջոցառմանը: Երեխաներից յուրաքանչյուրը ներգրավված  էր տարբեր աշխատանքով, մի մասը պատրաստվում  էին ցուցահանդեսին, իրենց սերն ու ակնածանքը նկարի միջոցով արտահայտելու, մյուսներն էլ իրենց դերասանական խաղով պետք է իրենց երախտագիտությունը  հայտնեին նշանավոր այրերին`Մեսրոպ Մաշտոցին, Հակոբ Մեղապարտին :

Վերջապես եկավ երկար սպասված  օրը: Նոյեմբերի 8-ին դպրոցի երեխաները  հիացմունքով նայում էին փոքրիկ նկարիչների աշխատանքներին և գուցե կգտնվեին երեխաներ, որոնք կափսոսային, որ իրենք ևս չմասնակցեցին  այդ փոքրիկ ցուցահանդեսին, որը իսկապես խորը իմաստ ուներ: Սակայն միայն ցուցահանդեսը չէր, որ պետք է հիացներ երեխաներին: Նոյեմբերի 9-ին դպրոցի դահլիճում ներկայացվեց <<Գրից մինչև  գրատպություն>> միջոցառումը, որի ընթացքում մեր  սկսնակ  դերասանները ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցի կյանքը սկսած նրա ծննդյան պահից մինչև գրերի ստեղծումը, և ի վերջո, նաև Հակոբ Մեղապարտին, որը կարծես լրացրեց Մեսրոպ Մաշտոցի գործը: 40 րոպե  շարունակ դահլիճում նստածները` ուսուցիչներ, աշակերտները և Նորավանքի քահանա տեր Սահակ Մարտիրոսյանը,  ակնածանքով և հիացմունքով հետևում էին դերասանների խաղին :

Ես կարծում եմ, որ այս միջոցառումը մի շատ գեղեցիկ, ուսուցանող և  դաստիարակող դաս էր, և որ յուրաքանչյուր հայ իր գոյության համար պարտական է Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Հակոբ Մեղապարտին և շատ այլ նշանավոր հայ մարդկանց:

Լուսինե Սարգսյան

Արենիի միջն. դպրոցի  

Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s