ՀՈԻՅՍ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՎԱՅՔԻ ՍԲ. ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


This slideshow requires JavaScript.

ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Արդ հուսանք մենք նրան եւ

 Նա կլինի մեզ իբրեւ փրկություն,

որովհետեւ Աստված մեր մեջ է>>:

(ժամագիրք)

Ժամագրքի այս հոգեթով տողը պայծառակերպում է մեր ներքին աշխարհը եւ հրավիրում է մեզ խորհելու քրիստոնյայի ամենամեծ առաքինություններից մեկ՝ հույսի մասին:

Քրիստոնեական հավատին սերտորեն կապված է քրիստոնեական հույսը: Եթե հավատը վերաբերում է անտեսանելիին՝ Արարչի գոյությանը, որի նախախնամությամբ է ընթանում մեր կյանքը, եթե այն հաստատում է, որ Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով է կատարվել մարդու փրկագործումը, ապա հույսը մարդու իղձն ու սպասումն է, այն համոզմունքն ու վստահությունն է, որը հաստատում է մարդու փրկության իրականանալի լինելը: Իսկ այդ իրականությունը գերագույն երջանկություն է մարդու համար: Այո, հույսը երկնքի արքայություն հասնելու՝ մարդու ունեցած համոզմունքն է ու բաղձանքը, բայց միայն հաստատ հույսը կարող է իրագործել այդ բաղձանքը, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը. «… Մենք, որ ապաստան գտանք՝ կաոչելու համար հանդերձյալ հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր. 6:19): Continue reading

Advertisements