Վայոց Ձորի թեմ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ

Advertisements

Սույն թվականի դեկտեմբերի 21-ին Վայոց Ձորի Թեմի առաջնորդարանում, Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանի բարձր կարգադրությամբ, ատենապետությամբ փոխառաջնորդ Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ թեմական քահանայից հաշվետու ժողով, որի ընթացքում թեմի  քահանանաները և փոխառաջնորդը հանդես եկան իրենց գործունեության տարեկան հաշվետվություններով:

Քննարկվեցին Սուրբ Ծննդյան տոնակատարությունների հաջող անցկացմանը վերաբերող հարցեր: Քննարկումներից և առաջարկություններից հետո, ամփոփելով տարեկան գործընթացը, Հայր Սուրբը հորդորեց գալիք տարում առավել ակտիվացնել հոգևոր-կրթական առաքելությունը, հատկապես գյուղական համայնքներում:

Ժողովը փակվեց միասնական Աղոթքով:

Սիրան Սարգսյան

Վայոց Ձորի Թեմի

լրատվության բաժին

21.12.2012

Advertisements